Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահ նահանգում, շաբաթ՝ ապրիլի 25-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Դրանց կարող է մասնակցել ավելի քան մեկ միլիոն ընտրող, որոնցից մոտ 70,5 հազարը՝ Գազայի հատվածում։ Այս տվյալները հրապարակել է Պաղեստինի ազգային վարչակազմի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որի կենտրոնը գտնվում է Ռամալլահում, փոխանցում է DW-ն։

Ընտրությունները կազմակերպել է Պաղեստինի ազգային վարչակազմը՝ 90-ամյա նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ։ Այն կառավարում է Արևմտյան ափի մի մասը։ Գազայում քվեարկություն անցկացվում է առաջին անգամ 2006 թվականից, երբ հաղթեց «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը, որը Եվրամիությունում և բազմաթիվ այլ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նշվում է, որ այս ընտրություններին մասնակցող թեկնածուները պետք է ստորագրեին հայտարարություն՝ աջակցելով անկախ պաղեստինյան պետության և Իսրայելի խաղաղ համակեցության գաղափարին։ «ՀԱՄԱՍ»-ը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը չեն աջակցում այս գաղափարին։

Բացի այդ, ընտրվողների մեծ մասը Աբասի համախոհներն են և նրա գլխավորած «ՖԱԹՀ» շարժման անդամներ կամ անկախ թեկնածուներ։ Թեկնածուների թվում բացահայտ «ՀԱՄԱՍ»-ի կողմնակիցներ չկան, թեև շարժումը շարունակում է վերահսկել Գազայի հատվածի գրեթե կեսը և, ըստ հետազոտությունների, մնում է ամենահայտնի քաղաքական ուժը թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափում։

Ընդհանուր առմամբ, Գազայում ընտրությունները համարվում են խորհրդանշական, քանի որ անցկացվում են միայն Դեյր էլ-Բալահում՝ անկլավի հինգ շրջաններից մեկում։ Միևնույն ժամանակ, օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Ռամիզ Ալաքբարովը բարձր է գնահատել ԿԸՀ-ի աշխատանքը՝ նշելով, որ այն կազմակերպել է «վստահություն ներշնչող գործընթաց»։

ԿԸՀ-ում էլ հայտարարել են, որ քվեարկությունը «արտացոլում է պաղեստինյան ժողովրդի կամքը՝ մնալ իրենց հողի վրա և զարգացնել իրենց երկիրը»։

Առավոտյան ժամը 7:00-ին բացված ընտրատեղամասերը Արևմտյան ափում կփակվեն ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00), իսկ Դեյր էլ-Բալահում փակվել են ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 17:00)։ Գազայի հատվածում այս քայլը պայմանավորված է էլեկտրաէներգիայի բացակայությամբ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունից հետո։ Ընտրությունների արդյունքները սպասվում են ապրիլի 26-ին։