Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Գարիկ Կարապետյանը (110 կգ) նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։

22-ամյա հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 415 կգ (189+226) արդյունք։ Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երրորդն էր, իսկ հրում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը։

Երկրորդ տեղը գրաված Լուիս Ռոդրիգեսը (Ռումինիա) երկամարտում Գարիկ Կարապետյանին զիջեց 1 կգ, իսկ բրոնզե մեդալակիր դարձած Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)՝ 3 կգ։

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 398 կգ (183+215) արդյունքով գրավեց 6-րդ տեղը։

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև 2023 ու 2025 թվականներին։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 7-ի։ Ավելի վաղ Էմմա Պողոսյանը (60 կգ) նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ) և Արա Աղանյանը (94 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (71 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։ Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Տաթև Հակոբյանը (+86 կգ) և Վարազդատ Լալայանը (+110) մրցահարթակ դուրս կգան ապրիլի 26-ին։