Արցախյան երկրորդ պատերազմ. ինչպես սկսվեց ու ինչով ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձնման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմը, որի հետևանքով կորսվեց Արցախի տարածքների մեծ մասը, սկսվեց ո՛չ սեպտեմբերին, ո՛չ էլ Արցախում։ Ըստ էության՝ դրա նախավարժանքը եղավ Տավուշի ուղղությամբ հուլիսյան սրացումը։ Եվ նույնիսկ դրանից առաջ էլ պարզ էր, որ նախապատրաստվում է պատերազմ, ինչի մասին ավելի ուշ պատմեց բանակի Գլխավոր շտաբի պետը։

Ադրբեջանի զինված ուժերն Արցախի դեմ հարձակումը սկսեցին վաղ առավոտյան՝ կիրակի։ Բայց առաջին օրն արդեն պարզ էր, որ բնույթով այս պատերազմն ավելի ծավալուն ու վճռորոշ է, քան Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Դրա ընթացքում կիրառվեցին և՛ հայկական, և՛ ադրբեջանական բանակում եղած սպառազինության գրեթե բոլոր տեսակները։

Նախնական փուլում հայկական զինուժը դիմադրում էր ադրբեջանականին։ Բայց ուժերն անհավասար էին, քանի որ Հայաստանն ու Արցախը միայն Ադրբեջանի դեմ չէին պատերազմում։ Փաստացի հայկական բանակը միայնակ էր մի քանի երկրից աջակցություն ստացող հակառակորդի դեմ։

Հոկտեմբերի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների անհատական ջանքերը բավարար չեղան պատերազմը կանգնեցնելու համար։ Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնեցված հրադադարներն անմիջապես խախտվեցին Ադրբեջանի կողմից։

Չնայած «Հաղթելու ենք» հեշթեգին՝ հայկական բանակը չէր հաղթում։ Հոկտեմբերի կեսերին ադրբեջանական զինուժը, սիրիացի վարձկանների ներգրավմամբ ու թուրքական անօդաչուների օգնությամբ, մխրճվել էր Արցախի տարածքի խորքն ու առաջ էր շարժվում հարավով։

Հարավից ադրբեջանցիները սկսում էին գրոհը դեպի Շուշի։ Պաշտպանության նախարարության քարտեզներից արդեն տեսանելի էր, որ մարտեր են ընթանում Շուշիի մերձակա գյուղերում։ Արցախի նախագահը հոկտեմբերի 29-ին ահազանգեց՝ ադրբեջանցիները Շուշիից 5 կմ հեռավորության վրա են։

Արցախում հայկական ուժերը շարունակում էին դիմադրություն ցույց տալ թշնամուն։ Փոփոխական իրավիճակների ընթացքում ադրբեջանցիները նույնպես կրում էին լուրջ կորուստներ, երբ նրանց տեխնիկան հարվածի տակ էր ընկնում։ Նոյեմբերի 9-ին Շուշին վերջնականապես անցավ Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները կրակի դադարեցման մասին համաձայնություն ստորագրեցին։ Պատերազմն ավարտվեց։

Եռակողմ հայտարարության ստորագրումով փաստացի վերջ դրվեց ակտիվ պատերազմին՝ հայկական կողմի պարտությամբ։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվեցին Քարվաճառի, Աղդամի շրջանները։ Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք էլ պետք է ապահովեն արցախցիների անվտանգությունը։

Մինչ արցախցիների մի մասը սկսում էր վերադառնալ Ստեփանակերտ, Ադրբեջանին հանձնված տարածքներից սկսվեց հայկական բնակչության գաղթը։ Մարդիկ այրում էին տարիների քրտինքով կառուցած տները՝ դրանք Ադրբեջանին չթողնելու համար։

Բայց նույնիսկ դրանով պատերազմի պասիվ փուլը չավարտվեց։ Պարզվեց, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում Ադրբեջանին է անցնում, օրինակ, Սոթքի հանքավայրի մի մասը։ Պատերազմը սկսեց անցնել գյուղ առ գյուղ։

Մինչ իշխանությունները, զինված ուժերը փորձում էին վերախմբավորվել, հաճախ ադրբեջանցի զինվորականների հետ, նրանց փոխարեն, ստիպված էին լինում բանակցել անմիջապես գյուղերի ղեկավարները։ Ադրբեջանցիները գալիս էին GPS սարքերով, վկայակոչում խորհրդային սահմանն ու պահանջում ազատել տարածքը։

Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո, Գեղարքունիքից զատ,Սյունիքի մի շարք գյուղեր, Կապան քաղաքի օդանավակայանը նույնպես դարձան սահմանամերձ գոտի։ Իսկ անմիջապես սահմանի երկայնքով անցնող, որոշ դեպքերում՝Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս եկող միջպետական ճանապարհը փաստացի դարձավ չեզոք գոտի։

Հենց այդ ճանապարհի վրա էին ադրբեջանցի զինծառայողները դրոշը պարզած քայլում՝ հայտնվելով հայերի տեսախցիկներում։ Պաշտպանության նորանշանակ նախարարըխորհուրդ է տալիս չլարվել այս ամենից։ Ու թեև թշնամի պետության ղեկավարը հայտարարում է, որ Արցախի հիմնահարց այլևս գոյություն չունի, հակամարտությունն այս ամենով, թերևս, լուծում չի ստանում։ Նախ՝ դեռևս անորոշ է Լեռնային Ղարաբաղի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի կարգավիճակի հարցը․ այդ մասին հիշատակում չկա նաև եռակողմ հայտարարությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան