ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի հրապարակած 2025 թվականի բանտարկյալների թվի վերաբերյալ տարեկան քրեական վիճակագրությունը (SPACE I) ցույց է տալիս, որ շատ եվրոպական երկրներ չեն կարողանում լուծել բանտերի լուրջ գերբնակեցման խնդիրը։ Վերջին տարիներին բանտարկյալների թվի աճից հետո շատ այլ երկրներում բանտերը գրեթե լիովին լցված են։

Եվրոպայում կալանավորների թիվը 100 հասանելի տեղի համար 2024 թվականի հունվարի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը աճել է 94,7-ից՝ հասնելով 95,2-ի, տարբեր երկրներում՝ զգալի տարբերություններով։

Խիստ գերբնակեցման մասին հայտնած բանտային համակարգերի թիվը աճել է, մասնավորապես, Թուրքիայում և Ֆրանսիայում (երկուսն էլ՝ 131 կալանավոր 100 տեղի համար), Խորվաթիայում (123), Իտալիայում (121), Մալթայում (118), Կիպրոսում (117), Հունգարիայում (115), Բելգիայում (114) և Իռլանդիայում (112)։

Հինգ բանտային համակարգեր հայտնել են միջին գերբնակեցման մասին՝ Ֆինլանդիա (110), Հունաստան (108), Շոտլանդիա (Միացյալ Թագավորություն – 106), Հյուսիսային Մակեդոնիա (104) և Շվեդիա (103)։ Բացի այդ՝ ինը բանտային համակարգեր գործել են լրիվ կամ գրեթե լրիվ հզորությամբ՝ Ռումինիա (100), Պորտուգալիա (99), Ադրբեջան (98), Անգլիա և Ուելս (Մեծ Բրիտանիա – 96), Սերբիա (96), Չեխիա (95), Նիդերլանդներ (95), Դանիա (95) և Շվեյցարիա (95):

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների 51 բանտային համակարգերում կալանավորված է եղել 1,107,921 անձ, ինչը կազմում է մայրցամաքում յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով 110 կալանավորի միջին ցուցանիշ:

Այնուամենայնիվ, 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվարը 13 բանտային համակարգերում բանտարկության մակարդակի նշանակալի աճ է գրանցվել. Թուրքիա (+29%), Չեռնոգորիա (+22%), Լյուքսեմբուրգ (+20%), Շվեդիա (+15%), Հունաստան (+14%), Խորվաթիա (+11%), Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն (+8.2%), Լատվիա (+8%), Ֆինլանդիա (+7.2%), Ֆրանսիա (+6.6%), Կատալոնիա (Իսպանիա) (+6.4%), Հայաստան (+5.8%) և Հունգարիա (+5.3%):

Բանտարկության մակարդակը զգալիորեն նվազել է միայն հինգ երկրներում՝ Ուկրաինա (-18%), Սլովակիա (-16%), Վրաստան (-11%), Էստոնիա (-9.8%) և Լեհաստան (-6%):

Ամենաբարձր բանտարկության մակարդակ ունեցող երկրներն են՝ Թուրքիան (100,000 բնակչի հաշվով՝ 458 կալանավոր), Ադրբեջանը (271), Մոլդովան (245), Վրաստանը (232), Հունգարիան (206), Չեռնոգորիան (200), Ալբանիան (192), Լեհաստանը (189), Լատվիան (189), Չեխիան (178), Սերբիան (174), Լիտվան (154) և Սլովակիան (151): Բարձր բանտարկության մակարդակ ունեցող այլ բանտային համակարգերից են Շոտլանդիան (Միացյալ Թագավորություն – 148), Հյուսիսային Մակեդոնիան (146) և Անգլիան ու Ուելսը (Միացյալ Թագավորություն – 141):

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվարին Եվրոպայում յուրաքանչյուր չորս բանտարկյալից մեկը գտնվել է նախնական կալանքի տակ։ Նման բանտարկյալների ամենաբարձր համամասնությունը դիտվել է Ալբանիայում (62%), Չեռնոգորիայում (53%), Հայաստանում (52%), Շվեյցարիայում (49%) և Նիդերլանդներում (45%)։ Մյուս կողմից՝ հատկապես ցածր համամասնություններ են գրանցվել Բուլղարիայում (7%), Չեխիայում (8,2%), Լեհաստանում (11%), Ռումինիայում (12%), Սլովակիայում և Լիտվայում (յուրաքանչյուրը 13%)։

Կանանց համամասնությունը բանտարկյալների շրջանում 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվարը 4,8%-ից աճել է մինչև 5,2%-ի, ինչը, ընդհանուր առմամբ, 8,9% աճ է մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներում: Կանանց ամենաբարձր համամասնությունը գրանցվել է Հունգարիայում (8,8%), Չեխիայում (8,6%), Մալթայում (8%) և Շվեդիայում (7,9%)՝ ​​500,000-ից ավելի բնակչություն ունեցող երկրներում: Ի հակադրություն՝ կին բանտարկյալների ամենացածր համամասնությունը նկատվել է Ալբանիայում (1,6%), Հայաստանում (2,6%), Չեռնոգորիայում (2,8%) և Ադրբեջանում (3,1%):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի