ԵՄ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել. Ջուզեպ Բորել

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը. հաղորդում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից:

«Այն նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Գործընկերության խորհուրդը գնահատեց ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրանակացումը, որն ընգրկում է համագործակցության լայն շրջանակ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտային ուղղություններում։ Քննարկվեցին նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր այլ թեմատիկ ուղղություններ: ԵՄ-ն վերահաստատեց իր շարունակական լիակատար հանձնառությունը համատեղ օրակարգին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում:

Գործընկերության խորհուրդն անդրադարձավ COVID-19 համավարակի հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին՝ ընդգծելով ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են կյանքի և կենսամիջոցների պաշտպանությանը, հասարակությունների և տնտեսության վերաբացմանը։

ԵՄ-ը և Հայաստանը քննարկեցին նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում 2020թ. նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ԵՄ-ի դերը վերականգնմանն ու հաշտեցմանն աջակցելու գործում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր:

«ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը», – նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «ԵՄ-ն, սերտ փոխլարացնելով մինսկի խմբի համանախագահների ջանքերը, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանրդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ», ընդգծեց ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ՝ Եվրոպական միությունը հրապարակել էր զեկույց 2019 թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին։ Զեկույցում ընդգծվում է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման Հայաստանի առաջընթացը, նրա հետևողականությունը ներպետական բարեփոխումների հանձնառությանը և ԵՄ-ի առանցքային դերը՝ դրանց աջակցման գործում։

ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը կայացավ ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպման նախօրյակին: Հանդիպումները վերահաստատում են տարածաշրջանի երկրների հետ ԵՄ գործընկերության կարևորությունը և ԵՄ-ն աջակցությունը տարածաշրջանի վերականգնման և տևական խաղաղության հաստատման գործում: