ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին Ռուսաստանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է կառավարվող ավիառումբերով։ Նախնական տվյալներով՝ վնասվել է չորսհարկանի բնակելի շենք, այրվում են ավտոմեքենաներ։ Հաղորդվում է նաև փոստային բաժանմունքում բռնկված հրդեհի մասին։

Նոյեմբերի 1-ի երեկոյան ռուսական զինուժը հարվածել էր Խարկովի մարզի Վասիշչևո գյուղին, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ հնգահարկ շենքի տանիքին արկի ընկնելու հետևանքով վնասվել էին բնակարանների կառուցվածքային տարրերն ու հարկերի միջև առաստաղները։

Կիևի մարզի Օբուխովի շրջանում գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, նա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ։

Օդեսայի մարզը կրկին ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական, բնակելի և էներգետիկ ենթակառուցվածքները։

«Թշնամական հարվածների հետևանքով վնասվել են պահեստային և վարչական տարածքներ, մասնավոր բնակելի տներ, ավերվել է հացի արտադրամասի շենքը։ Հարձակման է ենթարկվել նաև «Օդեսայի էլեկտրացանցեր»-ի էներգետիկ օբյեկտը։ Առավոտվա դրությամբ՝ սպառողների մի մասի էլեկտրամատակարարումը հաջողվել է վերականգնել, վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։

Նոյեմբերի լույս 2-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 193 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 154-ը, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պնդում են, որ հարվածել են Օդեսայի մարզի Տուզլի գյուղի շրջանում գտնվող «Նեպտուն» հակաօդային հրթիռային համալիրների արձակման կայանքների թաքստոցին և պահեստավորման վայրին, ինչպես նաև Սև ծովում՝ Օդեսայից ոչ հեռու գտնվող բեռնատար նավին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի