Գլխատված հայեր․ պատերազմի ավարտից հետո էլ էթնիկ հայերի հանդեպ վայրագությունները շարունակվում են․ Guardian

Լուրեր

04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում լայնորեն տարածվող տեսանյութերը, որոնցում ադրբեջանցի զինվորականների կողմից գլխատվում են երկու տարեց տղամարդիկ, հաստատում են Լեռնային Ղարաբաղում վերջերս գրանցված պատերազմի ժամանակ տեղի ունեցող արյունալի վայրագությունները, գրում է Guardian-ը՝ նշելով, որ գլխատվածների ինքնությունը պարզվել է։

Հայ տղամարդիկ զինվորականներ չեն եղել, այս մասին պարբերականին պատմել են նրանց համագյուղացիները: Երկուսին էլ գլխատել են ադրբեջանական զինված ուժերի համազգեստով տղամարդիկ: Կարճ տեսանյութերում խոշտանգումների և սպանությունների սարսափելի կադրերի տարափ է, որոնք շարունակում են ի հայտ գալ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց նույնիսկ:

Նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 3-ին համացանցում տեղադրված տեսանյութերում ադրբեջանական զինվորական համազգեստով տղամարդիկ դանակով գլխատում են մի տղամարդու, ինչից հետո մեկը կտրված գլուխը դնում է սատկած կենդանու վրա: «Այսպես ենք մենք վրեժ լուծում՝ գլուխները կտրելով»,- ասում է տեսանյութի ձայնը:

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ համացանցում տարածվող տեսանյութերից մեկում ճանաչել են գլխատվող 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը Արցախ է տեղափոխվել 1980-ականների վերջին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից:

«Ես հստակ տեսել եմ նրա դեմքը և ճանաչել»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է գյուղի դպրոցի տնօրեն Գայանե Պետրոսյանը:

Գյուղի բնակիչ Էդուարդ Հայրապետյանը նշել է, որ Պետրոսյանին ճանաչել է ավելի քան 30 տարի: Վերջին անգամ Պետրոսյանն էլ իրեն զանգահարել է հոկտեմբերի 28-ին և հայտնել, որ գյուղում ադրբեջանական ուժեր կան:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ միայնակ ապրող Գենադի Պետրոսյանը հրաժարվել է լքել գյուղը, երբ ադրբեջանական ուժերը մոտեցել են բնակավայրին, իսկ երբ հարևանները փորձել են նրան մեքենա նստեցնել, դուրս է եկել ու իր տուն վերադարձել։

Հոդվածագիրը նշում է, որ առցանց ալիքներում ավելի ու ավելի հաճախ են գերակշռում տեսանյութերը, թե ինչպես են հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները բռնության ենթարկվում ադրբեջանական զորքերի կողմից:

Խոշտանգումների մասին նոր բացահայտումները վկայում են այն մասին, որ շատերի համար բռնությունը շարունակվում է նույնիսկ պատերազմի ավարտից հետո: «Հայերն ու ադրբեջանցիները յուրաքանչյուր օր դիտում են այդ տեսանյութերը, և ամեն օր մի նոր տեսանյութ է հայտնվում, որը հարձակման նոր ալիք է ուղարկում հասարակությանն ու խաղում հանրության զգայնության վրա»,- հայտարարել է Human Rights Watch-ի հետազոտող Տանյա Լոքշինան:

Տաթև Ֆռանգյան