Վարակիչ ժպիտներից մինչև նամակ Ձմեռ պապին․ շուշեցի եռյակն էլի բաժանվելու է․ հուսով են՝ կարճ ժամանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված Արեգ Բալայանի լուսանկարի հերոսները պատերազմի ընթացքում ու նաև հետո դարձան Շուշիի խորհդանիշներից մեկը։ Շուշիի եռյակը՝ նույն վարակիչ ժպիտով ու խանդավառությամբ, Երևանում է, կարճ ժամանակով՝ էլի միասին։

Հայտնի եռյակի ընտանիքում 5 երեխա է մեծանում․ 2 քրոջ՝ Արևիկ ու Աշխեն Մանասյանների երեխաներն են։ Քույրերից Արևիկը Շուշիում է ապրել, Աշխենը հարս է գնացել մոտակա գյուղը՝ Մարաղա, բայց դա չի խանգարել, որ Շուշի հաճախ գնա ու գա։

27 տարեկան Աշխենը պատերազմի օրերին հղի է եղել։ Երեխան, ցավոք, ծնվելուց հետո երկար չի ապրել։ Իսկ իրենց ապրելու համար շնորհակալ է բարի մարդկանց։ Ասում է՝ նրանք շատ են, ոչ մեկին չի մոռանում։ Առաջին շնորհակալությունը մարտունեցի անծանոթ տղային է ուղղված։

Հաջորդ շնորհակալությունը Շուշիի եկեղեցու Վովա պապիկինն է։

Շուշիից դուրս են եկել հոկտեմբերի 29-ին, երբ ավերվել է նաև հայրական տունը։ Շուշիից վերջինը դուրս եկած երեխաները նրանք են՝ երկու Արսենները, Արմենը, Նունեն ու Արմիդան։

Աշխենն ասում է՝ ոչնչի կարիք չունեն։ Կարիքներից չի խոսում նաև 23-ամյա Արևիկը՝ զույգ եղբայրների ու Արմիդայի մայրը։ Կրկին խոսքը սկսում է շնորհակալությամբ։ Երևանում 2 օրով է, հետ՝ Գորիս են գնալու՝ անծանոթ մարդկանց տանն են ապրում։

Արցախում ապրելը Արևիկի միակ ցանկությունն է․ սպասում է տան հարցը լուծվի։ Ասում է՝ 2 զինվոր եմ մեծացնում, թող Արցախում մեծանան, սիրեն իրենց հողը, որ իրենց Շուշին էլ հետ բերեն։

Մինչ այդ՝ Շուշիի եռյակը իրարից հեռու կլինի, հուսով են՝ կարճ ժամանակով։ Արևիկն ասում է՝ ինքն էլ է ոգևորվում, որ երեխաներին այդքան սիրել են։

Որ շուտով պիտի գնան՝ դեռ Արսենն ու Արմենը չգիտեն։ Հիմա միասին են, խաղում են ու ժպտում։ Անհամբեր սպասում են ձյանն ու Ձմեռ պապիկին։

Ձմեռ պապիկին նամակ գրել են՝ խաղալիք հրացան, կոնֆետ ու գնդակ են ուզել։

Թե շուշեցի եռյակի հաջորդ հանդիպումը երբ կլինի՝ չգիտեն, մեր հեռանալուց առաջ էլ սխոստացան՝ մեզ հյուր են կանչելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան