Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի Շաքի բնակավայրում 39-ամյա կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին հայ գերիների հետ հնարավոր փոխանակման հարցը կարող է քննարկվել միայն նրա նկատմամբ դատավճռից և պատիժը կրելուց հետո։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս պահին նման քննարկումներ չկան, քանի որ Մուսաևի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում։

«Այս պահին քրեական վարույթ կա նախաձեռնված, պետք է իրավական գնահատական տրվի սահմանը խախտած ադրբեջանցու գործողություններին, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան։ Դատարանում, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի և կսկսի կրել պատիժը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։ Այո՛, չեմ բացառում, որովհետև պրակտիկան ցույց է տվել, որ նման դեպքեր շատ են եղել, որ հնարավոր է՝ գերեվարության մեջ գտնվող կամ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելու դիմաց նաև հանձնվի  ադրբեջանցի էդ զինծառայողը»,- ասաց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Մուսաևի հնարավոր փոխանակման վերաբերյալ այս պահին որևէ գործընթաց չկա։

«Դրա մասին խոսելը շատ վաղ է, նման պրոցես չկա, այժմ պրոցեսները ընթանում են քրեադատավարական տիրույթում ընդամենը»,- ասաց Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորը Շաքիի դեպքը համեմատեց նաև նախկինում տեղի ունեցած ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության դեպքերի հետ՝ նշելով, որ նման միջադեպեր տարբեր ուղղություններով եղել են։

«Այստեղ որևէ խնդիր չկա, սովորական հանցագործություն է»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս թեման չափազանց մեծ տեղ է զբաղեցնում հանրային և քաղաքական օրակարգում։
«Ուրիշ բովանդակային կարևոր հարց չկա՞ այս երկրում, որ ընկել ենք էս հարցի հետևից, բնական հունով գնում ա»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը փոխանակվի Բաքվում պահվող հայ գերիների հետ, ասել էր․ «Պատկերացրեք՝ հիմա մենք իրենց ասենք՝ գերի տվեք, որ այս զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան