Որտե՞ղ է տեղակայվելու ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ, սակայն համաձայնագրի մանրամասները չեն հաղորդվում։ BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե որտեղ կարող է տեղակայվել այդ կենտրոնը։

Երկու ադրբեջանցի պաշտոնյա BBC-ին հայտնել են, որ Մոսկվայի հետ բանակցությունների ընթացքում ամենից շատ քննարկվել է տեղակայման վայրի երկու տարբերակ՝ Գյանջան կամ Բարդան, սակայն թուրքական կողմը դեմ է եղել Գյանջային, քանի որ այն չափազանց հեռու է գտնվում խաղաղապահների գործունեության շրջաններից։

Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմադիվանագիտական շրջանակներից  լրատվականի աղբյուրները պարզել են, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են դեռևս չհրապարակել կենտրոնի տեղակայման հստակ վայրը, այդ պատճառով էլ լրագրողների հետ զրույցում, անգամ անանուն մնալու պայմանով հրաժարվել են խոսել հստակ տեղակայման վայրի մասին, սակայն մի քանի հուշում են տվել։

Այսպես՝ Թուրքիայի հատուկ ծառայություններում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ կենտրոնը տեղակայվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա։ Մոտավորապես նույն հեռավորության վրա է գտնում Բարդա քաղաքը։

Լրատվականի մեկ այլ աղբյուր էլ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք համատեղ կենտրոնը տեղակայված կլինի Բարդայում, պատասխանել է, որ «այդ մասին կարել է խոսել մեծ վստահությամբ»։

Տաթև Ֆռանգյան