Բանակի սպառազինության շեշտակի աճը կոռուպցիայի վերացման և տնտեսական աճի հետևանք է․ Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
02.11.2024 | 14:03
ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
02.11.2024 | 13:46
Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր
02.11.2024 | 13:33
Հրդեհ Աքորի գյուղում, այրվել է տան տանիք
02.11.2024 | 13:09
Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ
02.11.2024 | 12:51
Հովհաննես Ավետիսյանի ասուլիսը
02.11.2024 | 12:48
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
02.11.2024 | 12:34
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, հրապարակային խոսակցություն է ծավալվել Սերժ Սարգսյանի գրասենյակի և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի միջև։ Հովհաննիսյանը հայտարարել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարվա ընթացքում։ Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին՝ Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Ձեր կարծիքով՝ Ինչի՞ շնորհիվ է ՀՀ-ն կրկնապատկել կամ եռապատկել ժամանակակից զենքի քանակը։

-Նախ՝ ընդունենք որպես փաստ պարոն Հովհաննիսյանի գրածը, որովհետև այդ երկխոսությունը շարունակություն ունեցավ, պարոն Հովհաննիսյանը նաև փաստեր ներկայացրեց: Իսկ թե ինչի հաշվին է եղել… ընդհանրապես, ինչո՞ւ միայն բանակում, չե՞ք տեսնում, օրինակ՝ առողջապահության ոլորտի, կրթության, սոցիալական, ճանապարհաշինության ոլորտների էական հատակցումների ավելացումը: Ես կարող եմ թվեր նշել՝ 2018թ. պետական բյուջեում մոտ 400 մլրդ դրամ էր կազմել սոցիալական ոլորտի հատկացումները, 2019թ. դրանք աճեցին մինչև 488 մլրդ դրամի, որի շնորհիվ հնարավոր եղավ նաև կենսաթոշակներն ավելացնել: Այս ամեն ինչը Հայաստանում հնարավոր է եղել ժողովրդավարության, թավշյա հեղափոխության, կոռուպցիայի արմատական վերացման, կոռուպցիոն տարատեսակ համակարգերի վերացման և դրան զուգահեռ բարձր տնտեսական աճի շնորհիվ, որն այս ամեն ինչի արդյունք էր:

-2020թ. կարծես թե մեր տարին չէր. կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամ, հիմա էլ՝ պատերազմ: Ի՞նչ գնահատականներ կան, ինչպիսին է լինելու այս տնտեսական տարին:

-Տարին տնտեսական առումով որևէ կերպ հաջող չենք կարող համարել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև զարգացած երկրներում, շատ ավելի մեծ տնտեսական անկում է լինելու, քան Հայաստանում, ընդ որում՝ Հայաստանում հաշվի առնելով նաև պատերազմական իրավիճակը: Եթե մինչև պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում մոտավորապես գնահատվում էր մինչև 6 տոկոս տնտեսական անկում, հիմա մինչև 6,8-7 տոկոս անկման մասին է խոսքը: Այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքները, սահմանների փակ լինելը, ծառայությունների ոլորտում անկումը, արտահանման շուկայում որոշակի խնդիրները՝ կապված պահանջարկի նվազման հետ: Իհարկե, դրան գումարվեց նաև պատերազմական իրավիճակը:

-Հետաքրքիր է, ինչպես արձագանքեց տնտեսությունը պատերազմին՝ պատերազմն ի՞նչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, միգուցե այս պատերազմը լինի երկարատև, հնարավո՞ր է տնտեսական քաղաքականության վերանայում տեղի ունենա, տնտեսությունը տրանսֆորմացվի՝ ավելի համապատասխանեցնելով պատերազմական դրությանը:

-Մեր տնտեսությունը բավականին հեշտ է հարմարվել պատերազմական իրավիճակին: Անկեղծ լինենք, շատ ոլորտներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, միգուցե երկարատև պատերազմը լուրջ տրանսֆորմացիաների բերի: Սա լավ օրից չէ, որ այդպես է եղել, սովորաբար պատերազմների ժամանակ սահմաններ են փակվում, մեր սահմանները մինչև պատերազմն էին փակ, պատերզամների ժամանակ զբոսաշրջիկները երկրից հեռանում են, մեր երկրում զբոսաշրջիկներ արդեն չկային՝ կորոնավիրուսով պայմանավորված, պատերզամների ժամանակ արտահանման խնդիրներ են առաջանում ճանապարհների հետ կապված բարդությունների հետևանքով, բայց այդ խնդիրներն արդեն կային մեր երկրում մինչև պատերազմը: Այսինքն՝ մեր երկիրն արդեն մի շարք մակրոտնտեսական գործոններով պայմանավորված՝ այնպիսի խնդիրների մեջ է եղել նախորդ տասնամյակներում, որ կարելի է ասել՝ մենք կիսապատերազմական վիճակում ենք եղել, և մեր գործարարները գիտեին ինչպես աշխատել ֆորսմաժորային իրավիճակում և շատ արագ հարմարվեցին: Ցանկացած այլ երկիր ավելի մեծ խնդիների առաջ կկանգներ, քան մենք ենք հայտնվել, և սա մեր պետության, մեր ժողովրդի, մեր բիզնեսի ձեռք բերած դիմադրողականության շնորհիվ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան