ԱԻ փոխնախարարի կոչը ՀՀ բեռներ ուղարկող սփյուռքի մեր հայրենակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքից եկած յուրաքանչյուր բեռ ուղարկվում է Արցախ` ըստ անհրաժեշտության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով այլ երկրներից եկող բեռների ընդունման և բացթողման կազմակերպչական աշխատանքները։

«Ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։ Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք և առանձնացնում ենք բեռները՝ ըստ նշանակության: Բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ կամ հագուստ։ Այն առանձնացվում է և ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծում զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից  ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին»,- ասաց Փամբուխչյանը։

Նա նաև նշեց, այն դեպքերում, երբ քաղաքացիները հստակ հասցեատիրոջն են ցանկանում բեռը ուղարկել, ապա պետք է նախօրոք ԱԻՆ-ն այդ մասին տեղեկացվի։

«Համայնքը մեզ նախօրոք պետք է տեղյակ պահի , որ ինքը ունի x քանակի սննդի կարիք, որպեսզի այդ սնունդը ԱԻՆ-ի պահեստից  կարողանանք տրամադրել տվյալ համայնքին»,- նշեց ԱԻ  նախարարի տեղակալը։

Փամբուխչյանը կոչ արեց Սփյուռքում ապրող հայրենակիցներին՝ վստահել և հավատալ պետական կառույցներին և շարունակել օգնություն տրամադրել Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում: