Թուրքական ապրանքի ներմուծումը արգելվեց. ինչ ազդեցություն կունենա դա և ինչ այլընտրանքներ ունի մեր շուկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Արտադրված է Հայաստանում» գրությունը Թուրքիայում արգելված է եղել միշտ ու պետական մակարդակով։ Եթե թուրքական շուկայում հայկական որևէ ապրանք գտնեք, ապա այն ձևակերպված կլինի որպես վրացական։ Ի պատասխան՝ հայերս ամեն տարի սպառել ենք շուրջ 270 մլն դոլարի թուրքական ապրանք։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշում է՝ թեև այդ գումարը մեր տնտեսության համար մեծ թիվ է, Թուրքիայի տնտեսության մեջ փոքր դերակատարում կունենա։

Հայկական շուկայում թուրքական ապրանքը՝ ըստ թվերի ու տեսակների, այսպիսին է․ հագուստ՝ 69.4 մլն դոլար, ցիտրուսային պտուղ՝ 10.3 մլն դոլար, մեքենաներ, կենցաղային սարքավորումներ և մեխանիզմներ՝ 35.3 մլն դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն դոլար։

Այս ապրանքները ձեռք բերելու այլ տարբերակներ գտնելու համար ներմուծողներն ունեն 2 ամիս։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկությունն ուժի մեջ մտնելու է դեկտեմբերի 31-ից՝ ՀՀ Կառավարությունն արդեն որոշումն ընդունել է։

Թուրքական ապրանքների մերժումը շուկայի գնային քաղաքականության վրա ի՞նչ ազդեցություն կունենա հարցին ի պատասխան՝ Արտակ Մանուկյանը նշում է, որ գնաճ, գուցե, լինի, բայց քիչ։ Պետությունն այդ ուղղությամբ ևս մեխանիզմներ է քննարկում։

Ո՞ր շուկան կփոխարինի թուրքականին, որ գնային առումով էլ լինի մրցունակ։ Այս հարցին էլ Արտակ Մանուկյանն արձագանքում է՝ ըստ ապրանքատեսակի՝ շուկաները կարող են լինել տարբեր․ ընտրությունը մեծ է, պետք է ուսումնասիրել։

Ի դեպ, Հայաստանը Կառավարության որոշման մասին ծանուցելու է նաև ԵՏՄ երկրներին, ոչ թե համաձայնելու, այլ տեղյակ պահելու համար։ Գործընկեր երկրները ևս կարող են իրենց կողմից պատժիչ քայլեր ձեռնարկել, բայց կանեն, թե ոչ՝ անորոշ է։

Վերջին օրերին համացանցում շատ են նաև թուքական ապրանքների նկատմամբ բոյկոտի կոչերը։ Այդ բոյկոտը Հայաստանից չի սկսվել, այլ Սաուդյան Արաբիայից, և գնալով աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սաուդյան Արաբիան պաշտոնապես էմբարգո է հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ։ Թագավորությունում սննդի ամենամեծ ցանցը՝ «թուրքական բուրգերները», փոխարինվել է հունականով, իսկ էլեկտրոնիկայի խանութները հեռացրել են ցուցափեղկերից թուրքական ապրանքները։

Բոյկոտին միացել է նաև Մարոկկոն․ այստեղ Թուրքիայի հետ համաձայնագրում թուրքական ապրանքների ներմուծման հարկը 90 տոկոսով ավելացնելու փոփոխություն է մտցվել։

Վերադառնանք Հայաստան։ Մինչ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը՝ արդեն շատ տնտեսվարողներ սկսել են բոյկոտն ընդդեմ թուրքականի։ Բոյկոտում են նաև գնորդները։ Factor TV-ի հետ զրույցում շատերն են խոստովանում՝ գնել են թուրքական ու չեն կարևորել արտադրման երկիրը։ Հիմա ուրիշ է՝ էլ չեն գնի։

Արդյո՞ք այս փոփոխությունը հնարավոր չէր անել ավելի վաղ, չէ՞ որ Թուրքիայում, ամեն դեպքում, հայկականն արգելված է։ Արտակ Մանուկյանը նշում է՝ մինչ քաղաքական որոշումներ կայացնելը՝ կարևոր է նաև, որ հասարակական դիրքորոշումը լինի այդպիսին։

Քաղաքական և բիզնես շահերից բացի՝ այս որոշումն այսօր արդեն ազգային անվտանգության բաղադրիչ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան