ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը մտել է վերջնական հանգուցալուծման փուլ. Կառավարությունը պատրաստվում է բեկումնային որոշում կայացնել և ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ ճանաչել որպես հանրության գերակա շահ: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով սպասվող քայլերը․ «Մայիսի 25-ից սկսած արդեն կառավարությունը իր համապատասխան գերատեսչություններով աշխատում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկային կառավարության որոշման նախագծի վրա»։

Նրա խոսքով՝ շաբաթների ընթացքում կառավարությունն արդեն որոշման ձևաչափով կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու այդ որոշումը, որտեղ հստակ սահմանված կլինեն վերջնական պետականացմանը միտված հետագա բոլոր քայլերն ու ընթացակարգերը։ Գործընթացը բաղկացած է լինելու հետևյալ հստակ փուլերից. «Սահմանված կլինեն ընթացակարգերը, որով պետք է ռեզիդենտ ընկերության լիցենզավորված անձի կողմից գնահատվի ընկերությունը, ընկերության բաժնետոմսերը։ Գնահատումից հետո արդեն օրենքով սահմանված ընթացակարգերով գնահատված արժեքի և 15 տոկոս հավելյալ գնով փոխհատուցում տեղի կունենա սեփականատերերին»։

Գործընթացը կավարտվի պետական ռեգիստրի գործակալությունում ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցելով»։ Պետական գրանցումը ստանալուց անմիջապես հետո ՀՀ կառավարությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բաշխման լիցենզիան վերականգնելու կամ նոր լիցենզիա ստանալու նպատակով։ Այս մեխանիզմին կառավարությունն անցել է այն բանից հետո, երբ սեփականատերերը՝ Կարապետյանները, մերժել են պետության առաջարկը և համաձայնության չեն եկել ընկերության գնման շուրջ։

Պետությունն առաջարկել էր 23.3 միլիարդ դրամ (6.3 մլն դոլար)՝ պայմանով, որ վերադարձվեն վերջին տարիների՝ 23 մլրդ 158 մլն դրամի չափով շահաբաժինները, ինչի արդյունքում փաստացի վճարվող գումարը կկազմեր 380 հազար դոլար։ Մայիսի 25-ին լրացել էր վարչական դատարանի կողմից սահմանված ժամկետը, ըստ որի՝ սեփականատերը պետք է պատասխաներ առաջարկին և կայանար 100% բաժնետոմսերի օտարման գործարքը։

«Բայց քանի որ գործարք տեղի չունեցավ և սեփականատիրոջ կողմից նախաձեռնողականություն որպես այդպիսին չդիտվեց, թեպետ որոշակի գրագրություն կա, կարող եմ ձեզ ասել, որը հանրությանը հայտնի չէ, բայց արձանագրենք, որ գործարք տեղի չունեցավ»,- պարզաբանել է Պետրոսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այսօր ժամը՝ 20։00-ին։

Ռոբերտ Անանյան