ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Պետությունները շարունակում են խաղաղասեր ու մարդասեր լինել միայն սեփական շահերից ելնելով․ Արքմենիկ Նիկողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր պատմության մեջ եղել են շատ ավելի ծանր ժամանակներ, օրհասական պահեր, երբ թվացել է, թե կրկին վեր հառնելու տարբերակ չկա, բայց փյունիկի պես շարունակել ենք ապրել»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմաններում մենք հզորացրել ենք մեր բանակը, բայց գիտության զարգացման, կրթության հատկապես գաղափարական կողմը շեշտադրելու առումով, ցավոք, թերացել ենք․ «Այս պատերազմի ամենամեծ դասն է՝ մենք աշխարհի բացառիկ ժողովուրդն ենք, որը թերևս երբեք չունենա խաղաղություն, եթե տևական խաղաղության պայմաններում չպատրաստվի նոր ու ավելի հզոր պատերազմի»։

Գրականագետը նկատում է՝ փորձը ցույց տվեց, որ անկախ զարգացումներից, հումանիզմի առումով մարդության գրանցած առաջընթացից, պետությունները, ժողովուրդները շարունակում են ապրել, պայմաններ թելադրել, խաղաղասեր ու մարդասեր լինել միայն սեփական շահերից ելնելով։

Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժեր Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Մեր զրուցակիցը շեշտում է՝ 1992-ին ստեղծվեց նմանատիպ մարմին, որը վճռորոշ դեր խաղաց պատերազմում հաղթանակ գրանցելու առումով, բայց 1992-ը և 2020-ը քաղաքական, պետականության կայացման տեսանկյունից բնավ համեմատելի չեն․  «Հիշենք, որ 1992-ին պետական տարբեր գերատեսչություններ կայացած չէին, դեռ չկար կազմավորված բանակ, իսկ այսօր ունենք կայացած պետություն, լեգիտիմ, ընտրված իշխանություն (մի մասը կարող է հավանել, մյուս մասը՝ ոչ), ուժեղ բանակ։ Կուսակցությունների մտահոգությունը հասկանում եմ, որովհետև անկախ ամեն ինչից գալիս է մի պահ, երբ համախմբման կարիք է լինում, հարգում եմ այդ մտահոգությունը՝ մի վերապահումով, պետք է ոչ թե պահանջել, այլ խնդրել, առաջարկել, քանի որ այդ մտահոգությունը հատկապես սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանում գոյություն ունեցող տարբեր հարցադրումների ֆոնին կարող է ճիշտ չընկալվել, մանավանդ որ Ադրբեջանն էլ ձգտում է, որ մեր երկրի ներսում ներքին տարաձայնություններ լինեն»։

Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ՝ այս օրերին ամենակարևորն այն է, որ ամեն մարդ իր գործը լավ անի․ «Զինվորը կռվում է, որ մենք այստեղ աշխատենք ու արարենք։ Եթե չեք աշխատում՝ գնացեք առաջնագիծ․ սա է իմ մոտեցումը»։

 

Աննա Բաբաջանյան