Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ

Լուրեր

04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Բոլորը

Նոյեմբերի 4-ի գիշերը Մոսկվա մեկնող Air Serbia ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել օդում փոխել ուղղությունը և վերադառնալ Բելգրադ։ Ինքնաթիռում, մյուս ուղևորների թվում, եղել են «Սոցիալիստների շարժում» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուլինը, Սերբիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Նենադ Պոպովիչը և «Սերբիագազ» ընկերության ղեկավար Դուշան Բայատովիչը։ Այս մասին ասվում է Current time-ի անդրադարձում։

Ինչպես հաղորդում է Nova լրատվական ընկերությունը, ինքնաթիռի վերադարձի պատճառը տեղեկությունն էր այն մասին, որ ուղևորներից մեկը օդանավ է բարձրացել՝ շրջանցելով նախաթռիչքային անվտանգության ստուգումը։

Նման դեպքերում ավիաընկերությունը գործում է նույն անվտանգության ընթացակարգով, որը կիրառվում է օդանավում ռումբի առկայության սպառնալիքի դեպքում։

Բելգրադի օդանավակայանի անվտանգության տնօրեն Միլան Կուչը անձնակազմին հրահանգել է վերադառնալ Բելգրադ, երբ ինքնաթիռը գտնվել է Լիտվայի օդային տարածքում։

Բելգրադի օդանավակայան վերադառնալուց հետո բոլոր ուղևորներն ու ինքնաթիռը կրկնակի անվտանգության ստուգում են անցել։

Ստուգումները տևել են մի քանի ժամ։

Ըստ Nova-ի՝ առանց անվտանգության ստուգում անցնելու ինքնաթիռ նստած ուղևորը եղել է «Սոցիալիստների շարժում» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Վուլինը, որն աջակցում է Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ նրան ստուգումը շրջանցելու հարցում օգնել է անհայտ անձը։

Ինչպես Վուլինը հայտնել է սերբական N1 հեռուստաալիքին, ինքը մեկնում էր Մոսկվա՝ Ռուսաստանի և Սերբիայի միջև գազային համաձայնագրի ընդլայնման հարցը քննարկելու նպատակով։ Քաղաքական գործիչը հերքել է առանց անվտանգության ստուգում անցնելու ինքնաթիռ նստելու մասին տեղեկությունները՝ դրանք անվանելով կեղծիք, իսկ միջադեպը՝ իր դեմ ուղղված քաղաքական մոտիվներով քայլ։

«Սերբիագազ» ընկերության ղեկավար Դուշան Բայատովիչը հայտարարել է, որ տեղյակ չի եղել, թե ինչ նպատակով են Վուլինն ու Պոպովիչը մեկնում Մոսկվա։ Իր խոսքով՝ ինքը մեկնել է գազի մատակարարումների հետ կապված աշխատանքային հարցերով, ինչպես նաև սերբական Alta Bank բանկի փակվելուց հետո առաջացած խնդիրները քննարկելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի