Չենք կարող ասել, որ մյուս տարի կհաղթենք COVID-ը, բայց այն առնվազն վերահսկելի կլինի. ԱՀԿ ներկայացուցիչ

Լուրեր

18.11.2024 | 15:42
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ

 

 -Պարո՛ն Զայցև, սեպտեմբերի 17-ը պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է։ Այժմ, երբ աշխարհը լուրջ առողջապահական ճգնաժամի մեջ է, ինչո՞վ է կարևորվում այս օրը։

–  Սա շատ կարևոր օր է, հատկապես հիմա, երբ աշխարհում նման համաճարակաբանական իրավիճակ ունենք։ Առանց բուժանձնակազմի, և առողջապահական համակարգում աշխատող մարդկանց անվտանգության, մենք չենք կարող հասնել նաև պացիենտների անվտանգությունը։ Այսպիսով, այս օրը նվիրված է առհասարակ առողջապահական ոլորտի աշխատակիցների անվտանգությանը։

– Ի՞նչ ծրագրեր է ԱՀԿ-ն իրականացնում Հայաստանում՝ ապահովելու բուժաշխատողների, բուժանձնակազմի և հիվանդների անվտանգությունը:

– Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կարող ենք մի քանի մասի բաժանել։ Առաջինը գնումներն է․ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում մենք շատ գնումներ ենք կատարում բուժաշխատողների համար՝ ներառյալ  տարատեսակ սարքավորումներ, պաշտպանական միջոցներ։ Երկրորդը տեխնիկական աջակցությունն է։ Միասին մենք տարբեր ուղղություներով ենք աշխատում, օրինակ՝ մենք այստեղ բերեցինք շապբուժօգնության թիմեր։ Կարևոր է, որ երկիրը տեսնի՝ ինչպես են դրանք աշխատում։  Նաև տարատեսակ workshp-եր ու սեմինարների ենք պատրաստում, որտեղ կքննարկվի կորոնավիրուսը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչը շատ կարևոր է, քանի որ դա նույնպես առողջապահության որակի մի մասն է։ Երրորդ մասը հաղորդակցության վերաբերյալ է, քանի որ հաղորդակցությունը հիմնարար դեր ունի բուժանձնակազմի առողջական վիճակի պաշտպանվածության հարցում։

– Անդրադառնանք կորոնավիրուսային իրավիճակին։ Վերջին շրջանում Հայաստանը, կարծես դրական արդյունք է գրանցում օրական դեպքերի թիվն առայժմ 200-ից պակաս է։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը։

– Դժվար է գնահատել, քանի որ մենք դեռ ընթացքի մեջ ենք։ Ինչպես հաճախ ասում ենք ՝ սա մարաթոն է, այլ ոչ արագավազք: Ամեն դեպքում, ներկայիս տենդենցը բավականին ոգևորիչ է, և մենք հույս ունենք, որ համավարակի երկրորդ ալիքը, որը կարող է լինել աշնան կեսերին կամ ավելի մոտ աշնան վերջին, Հայաստանի վրա մեծ ազդեցություն չի ունենա։ Համենայն դեպս, շատ կարևոր է ոչ միայն պարզապես հույս ունենալ, այլ քայլեր ձեռնարկել, քանի որ, հառակակ դեպքում, խնդիրներ կարող են կառաջանան։

–  Արդեն շուրջ 10 ամիս է՝ աշխարհը կորոնավիրուսի դեմ է պայքարում։ Այս ընթացքում տարբեր երկրներում փորձարկվում են COVID-ի հավանական պատվաստանյութերը։ Հետևելով դրանց ընթացքին, ի՞նչ դիրքորոշում ունի ԱՀԿ-ն  արդյոք մո՞տ ենք մոտ համավարակի հաղթահարմանը՝ պատվաստանյութի տեսանկյունից։

– Այժմ արդեն 3-րդ փուլում գտնվող 3-4 պատվաստանյութ ունենք, ինչը շատ կարևոր է և նաև շատ արագ է, քանի որ, սովորաբար, պատվաստանյութ ստեղծելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր։ 3-րդ փուլը մինչև այս տարվա վերջ կավարտվի և հաջորդ տարվա սկզբին, հավանաբար, մի քանի պատվաստանյութ կունենանք բնակչության լայն զանգվածների համար։ Եվ եթե հաջորդ տարի պատվաստանյութ ունենանք, կարող ենք համարել, որ համավարակը վերահսկելի կլինի։ Չենք կարող ասել, որ կհաղթենք COVID-19-ին, սակայն ավելի հավանական է, որ մոտ ապագայում այն, առնվազն, վերահսկելի կլինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան