Արցախի նախագահն ընդունել է Երևանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

27.02.2026 | 01:53
«Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին» ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 00:53
«Ցրվենա Զվեզդան» դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Նաիր Թիկնիզյանը մասնակցեց խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հնգամյա արդյունավետ գործունեության փաստը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է, որ հարաբերությունների հետագա զարգացումը կրի ինստիտուցիոնալ բնույթ, որտեղ հիմնական դերակատարում կարող է ունենալ բուհերի հետ համագործակցության սերտացումը:

Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ցուցաբերած պետական մեծ օժանդակության համար՝ նշելով, որ առանց ԱՀ Կառավարության գործուն աջակցության դժվար կլիներ Արցախում գործունեության ծավալումը: Նրա խոսքով՝ իրենց գործունեության հիմքում դրված է գիտական աշխարհում Արցախի շահերի պաշտպանությունը և այս առումով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատմական և մշակութային կեղծարարության դեմ փաստարկված հակազդումը:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: