Կիևում նշել են Ուկրաինայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկի տոնը

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, իսկ Կիեւի հայերի համար այսօր նաեւ Աստվածածնի ծնունդի եկեղեցական տոնն է, որն ավելի վաղ գտնվում էր Պոդոլ թաղամասում։

Ինչպես AnalitikaUa.net-ի հետ զրույցում տեղեկացրեց սրբազան Մարկոս Հովհաննիսյանը, տոնի առթիվ երեկոյան պատարագ կմատուցվի։

Ինչպես նշեց կրոնագետ Ռուսլան Խալիկովը, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, ամենակարեւոր քրիստոնեական տոներից մեկն է` եկեղեցական տոնացույցի տարվա առաջին տոնը, որը նշվում է սեպտեմբերի սկզբին։ «Աստվածածնի հետ կապված հիշատակման օրերը առանձնահատուկ կարեւորություն են ունեցել Ուկրաինյաի համար` հերիք է նշել,որ կարեւորագույն վանական համալիրներից չորսը նվիրված են Աստվածածնին, որոնցից երեքը ուղղափառ, իսկ չորրորդը հունական կաթոլիկ եկեղեցին է։ Կույս Մարիամը համարվում է Կիեւի երկնային հովանավորներից մեկը, ինչպես բյուզանդական Կոստանդնուպոլսի հովանավորն էր համարվում ժամանակին։ Աստվածածնի ընդգծված պաշտամունքը ցույց է տալիս Ուկրաինայի եւ Կիեւի վրա բյուզանդական խոշոր ազդեցությունը»։

Գիտնականների տվյալների համաձայն`13-14-րդ դարերում հայերի խիտ բնակեցման շրջանում եկեղեցին գտնվում էր Պոդոլում`ներկայիս Պոկրովսկայայի փողոցում։

Ինչպես նշում է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության ղեկավար Դավիթ Դավթյանը, Կիեւի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատմությունը պետք է վերաարժեվորոլ եւ վերանայել։

Չնայած եկեղեցին չի պահպանվել,սակայն Կիեւի հայերը նշում են եկեղեցական տոնը։ Կիեւում այսօր կա երկու եկեղեցի, իսկ միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվում է Արեւելյան Եվրոպայի ամենամեծ հայկական վանական համալիրը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմա-մշակութային ժառանգության քարոզի, դրա նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։ Ինչպես նշել է Վիլեն Շատ որյանը`մեծ ուշադրություն է հատկացվում պատմա-մշակութային ժառանգությանը։

«Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ պատմա-մշակութային ժառանգությամբ եւ կանենք ամեն ինչ ավելի ճանաչելու դարձնելու համար հայերի պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը»: