Մտավախություն ունեմ, որ չորրորդ Սահմանադրությունը կարող է լինել մեր չորրորդ ղեկավարի համար.Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 10:41
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

 Factor.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն է: Նա մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պատճառով շոու-ինդուստրիայում ստեղծված դժվարին  իրավիճակի առնչությամբ, նաև խոսել է երկրում տիրող բարոյահոգեբանական վտանգավոր մթնոլորտի մասին:

-Պարո՛ն Պետրոսյան, մի կողմից կորոնավիրուսի, մյուս կողմից՝ ներքաղաքական խմորումների պատճառով  այսօր մեր երկիրը կանգնել է դժվարին իրադրության առջև: Այս շրջանում տպավորությունն այնպիսին է, որ մտավորականությունն անցել է ընդհատակ. մտածող մարդիկ հաճախ խուսափում են տեսակետ հայտնել, քանի որ գիտեն՝ հայտնվելու են ֆեյքերի հարձակման թիրախում,  որակվելու են որպես  հեղափոխական կամ հակահեղափոխան: Վերջերս, օրինակ,  գույքահարկի բարձրացման դեմ ակցիայի շրջանակում ֆլեշմոբի հեղինակները հայտնվեցին թիրախում, նույնիսկ ենթարկվեցին ծաղրի, իսկ կառուցողական քննարկում  այսպես էլ տեղի չունեցավ:  Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ եկանք-հասանք այս վիճակին:

Շատ պարզ պատճառով՝ ոչ մի բան դարակներում չդասավորվեց: Թացն ու չորը խառնված է իրար:  Մյուս կողմից էլ 2018-ից հետո բոլորը զգացին, որ անվտանգ է խոսելը կամ վայրահաչելը, ու բոլորը դարձան պոետներ, երգիչներ, փիլիսոփաներ: Այս ազատության հովերի վրա եկածների կարծիքները չեմ ուզում կարդալ, վերլուծել, որովհետև գիտեմ, որ թաքստոցից ելածի հերթական խոսակցություններ են դրանք: Ինձ համար գնահատելի են այն մարդկանց կարծիքները, որոնք ունեն կայուն արժեհամակարգ և բոլոր ժամանակներում պնդել են իրենց տեսակետը:

մբողջ աշխարհում փորձ է արվում արվեստը հարմարեցնել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ, կազմակերպվում են առցանց համերգներ, ներկայացումներ: Հայաստանում արվեստը  քայլու՞մ է օրվա հրամայականի համաձայն, թե՞ դեռ ոչ: Ենթադրվում է, որ ներկայիս իրավիճակն առնվազն մեկ տարի, եթե ոչ ավել,  շարունակական կլինի, ի՞նչ պետք է անի պետությունը՝ հանրությանը հոգևոր սննդից չկտրելու համար:

Պետությունը նման իրավիճակների համար փորձառություն չունի, բայց անում է ձեռքից եկածը: Ես, օրինակ, Հեղինակային իրավունքի կոմիտեից 30 հազար դրամ աջակցություն եմ ստացել. նախկինում  սա պատկերացնելն անհնար էր: Եղած ռեսուրսներով ինչ-որ բաներ արվում են, որոշ բաներ՝ ճիշտ, որոշ բաներ՝ անթույլատրելի ձևով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի պրոպագանդան կանոնակարգված չէ: Տարբեր աղբյուրներից  հակասական ինֆորմացիաներ են ստացվում: Մեկ ասում են՝  կտորե դիմակն արդյունավետ է, մեկ ասում են՝ իմաստ  չունի դա կրել: Խեղճ ժողովուրդն այս հազար ու մի տեսության մեջ կողմնորոշվելու և իրեն ճիշտ պահելու խնդիր ունի: Ինչ վերաբերում է արվեստին, ասեմ՝ այնպես չէ, որ նախկինում մեզ մոտ արվեստի ոլորտի վիճակը փայլուն է եղել: Ցավոք, մեզ մոտ եղել է  արվեստի երկու տիպի ինստիտուտ՝ պալատական, որը սպասարկել են սազանդարները, և  անհատ ստեղծագործողների ինստիտուտ, որը ստեղծում է արժեքներ: Այս վերջինների մասին հոգ տանելը պետության խնդիրն է: Մի հասարակ բան ասեմ՝ հիմա միջոցառումներ չեն կազմակերպվում, բայց կան ֆիրմաներ, որոնք  զբաղվում են համերգային տեխնիկայի տրամադրմամբ: Այս ֆիրմաները  հայտնվել են կատաստրոֆիկ վիճակում: Կան ֆիրմաներ, որոնք նոր ապարատուրա են ձեռք բերել՝  պլանավորելով, որ պետք է ապահովեն մի շարք միջոցառումների տեխնիկան, սակայն այդ միջոցառումները չեն կայացել, և ֆիրմաները մնացել են բանկային պարտավորությունների տակ: Շոու- ինդուստրիայում իրավիճակը լուրջ է: Այդ ֆիրմաները դիմել են վարչապետին՝ աջակցություն ստանալու համար:

-Այսօր ստեղծված իրավիճակը  որքանո՞վ է տրամադրում ստեղծագործելուն, արարելուն, կարծես թե  ինչոր առումով կազմաքանդմանը միտված նեգատիվ շրջափուլի մեջ ենք հայտնվել, համաձա՞յն եք:

-Այո, խոր ապատիա կա բոլորիս մոտ: Որքան մարդ իր էությամբ խորն է, այնքան խորն էլ այս իրավիճակն ազդում է իր էության վրա: Սա ոչ ինձնից է կախված, ոչ ձեզնից, ոչ պետությունից: Հայտնվել ենք ճահճի մեջ, որի ծայրը չի երևում: Ամեն բան թերի է և մոտավոր: Մարդ պետք է  կայուն հոգեվիճակ ունենա՝ ստեղծագործելու համար:

-Բացի ընդհանուր ապատիայից՝ համաձայնեք, որ հանրության շրջանում առկա է նաև անհանդուրժողականության, ատելության դոզայի ավելցուկ: Թվում էր, թե կորոնավիրուսից հետո մարդիկ իրար հանդեպ ավելի հոգատար կդառնան, բայց, կարծես թե, դա այդպես չեղավ:

-Ցավոք, պետք է համաձայնվեմ Ձեզ հետ: Իրավիճակը շատ վատ է, և կարծես թե դրա վերջը չի էլ երևում: Դրա վերջը կարող է երևալ միայն այն դեպքում, երբ ամեն ինչ կդրվի իր տեղում՝ հանցագործն իր տեղում կլինի, զոհը բավարարված  կլինի, երբ նրան կվերադարձնեն իրենից թալանածը, երբ կդրվեն  պետության համար ամուր հիմքեր: Հիմա խոսում են Սահմանադրությունից, բայց ես մտավախություն ունեմ, որ չորրորդ Սահմանադրությունը կարող է լինել մեր չորրորդ ղեկավարի համար, նրան սազեցրած: Պետք է այնքան ամուր հիմքեր դնենք, որպեսզի Սահմանադրությանն այլևս չանդրադառնանք: Լինում է, որ երգ ես գրում, բայց այդպես էլ ոչ ոք հաջող չի գործիքավորում և չի ձայնագրում  այն: Սահմանադրությունն էլ դրա նման մի բան է: Մայր օրենքը պետք է լինի մեր ազգային հետաքրքրություններին սազող, մեր երազանքներին սպասարկող: Երբ ամուր հիմքերով Սահմանադրություն ունենանք, էլ իրար միս չենք ուտի: Դուք ամենասկզբում խոսեցիք հանրային մարդկանց վրա վիրտուալ  հարձակումների մասին: Այսօր մեկը մի բան է խոսում, անմիջապես հարցնում են՝ բա դուք ուր էիք էսինչ ժամանակ, էս, էն: Ժողովուրդ ջան, երբ մենք քայլում էինք, դուք չոչ էիք անում, երբ մենք սավառնում էինք, դուք սողում էիք, երբեմն զայրույթից ուզում ես ասել՝ վեր ընկեք ձեր տեղը, ձեր չափն իմացեք, իմացեք՝ ում կարելի է անուն կպցնել, ում՝ ոչ: Եթե, օրինակ, մարդ ասում է ՝ բնիկ երևանցի եմ, ինչո՞ւ եք անուն կպցնում: Այդ մարդն ապուպապերով Երևանում է ապրում և  ապուպապերով քաղաքի ինտելիգենցիան է ներկայացրել, ի՞նչ վայրահաչություններ են դրանք: Չի կարելի ամեն ինչի մեջ կեղտ ման գալ: Արժե՞ր այդքան աղմուկ բարձրացնել:

-Պարո՛ն Պետրոսյան, հեղափոխությունը  պետք է ենթադրեր նաև մշակութային հեղափոխություն: Ի վերջո, դրա ծիլերը, նախադրյալներն ու պահանջարկը այսօր կա, թե՞ ոչ:

-Մշակութային հեղափոխություն չեղավ, ոչինչ չստացվեց: Նույն սազանդարները նույն տեղերից սնվում են, նույն անկախ ստեղծագործող մարդիկ  էլ մնում են անտեսված: Ես չեմ տեսնում փոփոխություններ  նաև կրթության  բնագավառում: Մենք մարդ, քաղաքացի պետք է կրթենք, բայց մինչև հիմա «գողականի» տակ է ազգը:

-Մի փոքր էլ  կորոնավիրուսից խոսենք: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: Խոսքը վերաբերում է դիմակ կրելուն: Ըստ այդմ՝ նախատեսվում է բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք: Նախ՝ ի՞նչ եք կարծում, տուգանքի բարձրացումը կարո՞ղ է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում, և երկրորդ՝ արդյոք սա մեծ հարված չի՞ լինի առանց այդ էլ ֆինանսական դժվարին դրության մեջ գտնվող քաղաքացիների համար:

-Ես հասկանում եմ տրամաբանությունը՝ ինչու են  այդ քայլին գնում. ուզում են, որ մարդիկ գոնե ֆինանսական կորստի ահից  պահպանեն կարգուկանոնը, բայց չեն պահպանում: Այսօր երթուղային տաքսիում տեսել եմ ուղևորների, որոնք ոչ թե դիմակ էին կրում, այլ «դնչկալ». բոլորի քիթ-բերանները բաց էին: Մարդիկ զուտ չտուգանվելու համար են դիմակն իրենց մոտ պահում: Իրենք ձեռքները գցում են փրփրուրներից, չգիտեն՝ ինչպես անել, որ այս անկառավարելի մասսան չվարակի մյուսներին:

-Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է և որ  դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին: Մեր հանրության զգալի մասը, սակայն, դեռևս պատրաստ չէ պատվաստվել, վստահություն չունի պատվաստանյութի՝ առողջության համար անվնաս լինելու վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում՝ կառավարության կողմից  իրազեկող միջոցառումների կարիք չկա՞, այս ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը:

-Իհարկե, կա նման միջոցառումների կարիք: Պետք չէ  հիմար  կոչեր գրել գովազդային վահանակներին, ինչպես. «Կրի՛ր, որ կրենք»: Սա ի՞նչ է, ի՞նչ լեզու է: Ե՛վ լեզուն են վնասում, և՛ բովանդակություն չեն դնում այդ կոչի մեջ: Մարդկանց գիտակցության վրա պետք է ազդել, հասկացնել, որ այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, դժբախտություն է:  Իրականում մենք կարող ենք ամեն բան կորցնել: Առանց այդ էլ խեղճ վիճակում ենք, քայքայված, թալանված տնտեսություն է մեզ բաժին հասել: Հիմա չգողանալու արդյունքում մի բան ավելացավ, բայց կարող ենք դա էլ կորցնել: Վատ խորհրդատուները վնաս են  հասցնում թե՛ իշխանության իմիջին, թե տարբեր գործերի կազմակերպմանը:

Աննա Բաբաջանյան