Արդեն 3-րդ անգամ ենք խախտում արձանագրում. ՍԱՏՄ աշխատակիցը՝ նարգիլե մատուցող օբյեկտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Այսօր 168 ժամով կասեցվեց Հյուսիսային պողոտայում գտնվող «Արմ Հուկա» նարգիլե մատուցող օբյեկտը։

Լրագրողների հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանուել Մելիքյանը նշեց, որ օբյեկտը մեկ շաբաթով փակելու պատճառը 3-րդ անգամ խախտում հայտնաբերելն է։

Առաջին անգամ գործունեությունը 24 ժամով են կասեցրել։ «Առաջին անգամ է, որ ՍԱՏՄ-ի կողմից գործունեությունը 168 ժամով՝ 7 օրով է կասեցվում։ Սա կոչ է բոլոր տնտեսվարողներին, որպեսզի պահեն Պարետի բոլոր պահանջները։ Սոցիալական վիճակը շատ կարևոր է, բայց այս պահին, կարծում եմ, ազգաբնակչության առողջությունը շատ ավելի առաջնային տեղում է, քան սոցիալական ու ֆինանսական խնդիրները»,- ասաց Մանուել Մելիքյանը։

Մեր հարցին, թե ինչ է լինելու 168 ժամի լրանալուց հետո, ՍԱՏՄ աշխատակիցն ասաց․ «Հստակ ասել չեմ կարող։ Տնտեսվարողի խախտումն ու տվյալները կներկայացնենք պարետին և պարետն արդեն կկայացնի համապատասխան որոշում։ Դեռևս նման նախադեպ չենք ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան