Հանձնաժողովի բացահայտած փաստերը կարող են հիմք հանդիսանալ դատական գործերի վերաբացմանը․ Տիգրան Դադունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը

Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն այսօր «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ժամանակ մի քանի գործեր ներկայացրեց ու խնդրեց պարզաբանել, արդյո՞ք այդ դեպքում հանձնաժողովը որևէ գործառույթ ունի խախտված իրավունքների վերականգնման հարցում։

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ հանձնաժողովը հենց լինելու է այն հարթակը, որ կարելի է լսել այդ պատմությունները։

«Պարտադիր չէ, որ այդ վկայությունը ներկայացնելով՝ անմիջապես ստանաք Ձեր հարցերի պատասխանները, որովհետև հանձնաժողովների, ընդհանրապես անցումային արդարադատության շրջանակում այս հանձնաժողովների գործունեության իմաստը դա է, որոշակի ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքում վեր հանել պատմական այս կամ այն ժամանակահատվածի ամբողջական նկարագիրը։ Շատ քիչ հանձնաժողովներ են եղել, որ բացառիկ լիազորություններով են օժտված եղել։ Մեր քաղաքական համակարգը, բնականաբար, դա թույլ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ այս հանձնաժողովը որ ստեղծվի, լինելու է ոչինչ չանող կառույց»,- նշեց Դադունցը։

Նա ընդգծեց, որ հանձնաժողովը ցանկացած վկայություն լսելիս կամ փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, երբ հայտնաբերում է այնպիսի փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական, վարչական գործեր կամ կարգապահական վարույթներ հարուցելու համար, կարող է համապատասխան նյութերը փոխանցել այդ մարմիններին։

Դադունցի խոսքով՝ հայտնաբերված փաստերը կարող են նաև հիմք հանդիսանալ, որպեսզի փաստահավաք հանձնաժողովը դիմի դատական գործերի վերաբացման համար։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Այս հանձնաժողովն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։