Թեստավորման նվազագույն թիվ կա, որին Հայաստանում չհասանք․ մոտ 6000 պետք է լինի․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ չորս հիմնական գործողություններ պետք է զուգահեռաբար իրականացվեն, որոնցից առաջինը թեստավորումն է։ «COVID-19-ի տարածում, ներքաղաքական լարվածություն. համարժե՞ք են կառավարության քայլերը իրավիճակին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Թեստավորման նվազագույն թիվ կա, որին այդպես էլ Հայաստանում չհասանք։ Մոտավոր գնահատականներով՝ նվազագույնը պետք է 6 հազար թեստ արվի, որպեսզի կարողանաս իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ունենալ։ Երկրորդ կարևոր հանգամանքն ինքնամեկուսացումն է՝ խիստ կարանտինային պայմանների ապահովումը, և դա առնվազն պետք է լիներ մեկ ամիս ժամանակով»,- նշեց նա։

Արթուր Սաքունցի խոսքով՝ պետք էր նաև առողջապահական համակարգը համարեցնել և նախապատրաստել՝ համավարակի հետևանքով առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին սպասարկելու համար։

«Եվս մեկ կարևոր բաղադրիչ էլ պետք է լիներ սոցիալական ապահովությունը, տնտեսական գործունեություն իրականացնողների խնդիրներին լուծում տալը։ Այսինքն՝ այս չորս հիմնական գործոններն են, որոնց զուգահեռ իրականացումը կարող է երաշխիք լինել, որպեսզի ունենաս կորոնավիրուսի տարածման կանխարգելում, նվազեցում և կառավարում»,- հավելեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։