Անտունները ևս մասնակցել են ապրիլյան պատերազմին ու հետ են եկել անօթևանների կացարան․ հայ ազատամարտիկներն ապրում են դանիացների ողորմածությամբ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ազատամարտիկ, «Սասունցի Դավիթ» ջոկատի անդամ Արմեն Հայրապետյանը Վարդաշեն թաղամասում գտնվող անօթևանների կացարանի հնաբնակներից է։ Արդեն երրորդ տարին է, հայ ազատամարտիկին դանիացիներն են պահում՝ «Քոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որի միջոցներով գոյություն ունի Հայաստանում միակ այս կենտրոնը։

Արմեն Հայրապետյանն իր պատվավոր տեղն ունի՝ փոքրիկ պահարանով, պատուհանից ու միջանցիկ քամուց հեռու, արևոտ սենյակում։ Մեկ տարի առաջ նրա միապաղաղ կյանքում կարևոր իրադարձություն եղավ․ «Հեռուստացույցով նայելիս, իմացա, որ կռիվ ա։ Գնացի «Երկրապահ», որ կառավարությունը հանկարծ չարգելի, որ գնամ, հանդիպեցի մեր ջոկատի հրամանատարին»։ Հրամանատարն էլ օգնել է Արմենին, որ կրկին հայտնվի Մարտունու պաշտպանական դիրքերում։

Իր մարտական ուղու, անցած կյանքի մասին կոնտուզիա ստացած Արմենը պատմել չի սիրում։ Նյարդայնանում ու գլխացավ է ունենում։ Հետաքրքրվողների համար դարակներում մի թուղթ է պահում՝ ՀԱԲ-ից ստացած։ Այնտեղ գրված է, որ «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում կամավոր Արմեն Հայրապետյանը մասնակցել է Երասխավանի պաշտպանական գործողություններին, Կոռնիձոր գյուղի մարտերին, Լաչինի ազատագրմանը, Ֆիզուլու կռիվներին, 2003-2006-ին էլ պայմանագրային զինծառայության է եղել Քարվաճառում։ Մնացած կյանքը տիպիկ է ազատամարտիկներից շատերի համար՝ աղքատություն, բերդ, բնակարանի կորուստ։ Գնացել է Ռուսաստան, որտեղ աշխատել է իր մասնագիտությամբ՝ եռակցող ։ Փաստաթղթեր չի ունեցել, երկրից արտաքսել են։ Երկու տարի ապրել է Մալաթիա տոնավաճառում։ Հետո եկել է այստեղ։ Արմեն Հայրապետյանը ապրիլյան պատերազմից հետո կառավարությունից շատ խոստումներ է լսել դրա մասնակիցներին ուղղված։ Ինքը տանիք է ուզում, թեկուզ հանրակացարանում մի փոքրիկ սենյակ։ Բայց ինչ սենյակի մասին կարող է խոսք լինել, եթե անգամ ազատամարտիկի իրավական կարգավիճակ չունի, որպես պատերազմի մասնակից հաշվառված չէ։

Արմեն Հայրապետյանի հարցերով զբաղվում է կացարանի իրավաբան Վարուժան Վարդանյանը։ Նա արդեն օգնել է Արմենի մարտական ընկերոջը՝ Արամայիս Խաչատրյանին, վերականգնել է կարգավիճակն ու բուժման է ուղարկել։ Արամայիսը նույնպես անապահովների կացարանից է գնացել ապրիլյան պատերազմի ու հետ է վերադարձել կացարան։ Արմեն Հայրապետյանը հերթի մեջ է։ Հոգեբան Սուսաննա Ումուտյանն ասում է, որ ապրիլյան պատերազմի շատ մասնակիցներ են եղել իրենց մոտ, մի մասը մնացել է Ղարաբաղում, մի մասը հետ է եկել։ Բոլորի երազանքը նույնն է՝ սեփական անկյուն։

Հրաչ Ղամբարյանը պատերազմի առաջին օրվանից մինչև վերջինը կռվել է Արցախում, Մանվել Գրիգորյանի ջոկատում։ Հիմա ապրում է դանիացիների ողորմածությամբ։ Մեր կառավարությունը նրան անգամ թոշակ չի տալիս, ասել են՝ թոշակ ստանալու համար պետք է կոնտուզիա ունենալ, իսկ Արմենը չունի։ Նրա միակ վաստակը փամփուշտներն են, որոնք նա բերել է ղարաբաղյան պատերազմից ու կրում է մարմնի տարբեր մասերում։ Անտուն ազատամարտիկները վիրավորված են։ «Էն մարդիկ, որոնք չգնացին Ղարաբաղ, վիլլաներ են կառուցում, մյուսները բոմժի նման ընկած են տներում»։

Վիլլաների մասին զրույցները ազատամարտիկների առօրյայի մի մասն են, ինչպես կառավարական խոստումները, որոնց սպասում են, բայց չեն հավատում։

Սյուզան Սիմոնյան