Կորոնավիրուսը՝ քաղաքական հաշվարկների արանքում․ թեժ պայքար է սկսվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եղանակի թեժացմանն ու կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ բարձրանում է նաև Հայաստանի հասարակական – քաղաքական մթնոլորտի ջերմաստիճանը․ մի կողմից՝ քաղաքական ուժերի միջև պայքարը երբեմն հասնում է թշնամանքի, մյուս կողմից՝ արտաքին ճակատում չեն դադարում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, և օրեցօր հարյուրներով ավելանում է կորոնավիրուսով վարակակիրների թիվը, մարդիկ են մահանում։ Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել են վարչապետն ու նրա ընտանիքը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ վարչապետի վարակվելը կարող է Ադրբեջանին դրդել ռազմական գործողությունների, ինչին պետք է պատրաստ լինի պետական ապարատը. «Իրենք կարող են մտածել՝ հիվանդ լինելու պատճառով կառավարումը կթուլանա ու իրենք կարող են սադրանքների գնալ, սկսել ավանտյուրաներ»։

Հայաստանն այս պահին շատ խոցելի վիճակում է և համազգային համախմբում է անհրաժեշտ, կարծում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ նկատի ունենալով կորոնավիրուսն ու դրա հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական լարվածությունը. «Անկախությունից ի վեր երբևէ այսքան խոցելի վիճակում չի եղել Հայաստանը, դրանից, բնականաբար, օգտվում են և՛ մեր արտաքին հակառակորդները, և՛, ցավոք սրտի, նաև ներսում քաղաքական ուժերը՝ ռևանշիստները»։

Մայիսի 30-ի համագումարում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ։ Հեղափոխության շնորհիվ հայտնի դարձած, ու հեղափոխական իշխանությունից աղմուկով հեռացած Վանեցյանը փորձում է իրեն տարանջատել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից ու նախկին իշխանություններից, բայց ԱԱԾ նախկին տնօրենի ու Մինասյանի առաջ քաշած թեզերը հաճախ են համընկնում, ինչպես օրինակ՝ վարչապետին հեռացնելու օրակարգը համաժամանակյա մեջտեղ բերելը։

Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ Միքայել Մինասյան – Արթուր Վանեցյան զույգը հեղաշրջման սցենար է փորձել գլուխ բերել։ Վանեցյանի գլխավորած միավորը Արմեն Բաղդասարյանը քաղաքական չի անվանում, բայց ասում է՝ ունի կոնկրետ նպատակ: «Այդ կուսակցությունը պիտի դառնա քաղաքական շղարշ, այսինքն՝ այն ուժերը, որոնք ծրագրել են հեղաշրջում երկրում, նրանք՝ որպես քաղաքական շղարշ, պիտի ծառայեցնեն այդ կառույցը, որպեսզի հարցը ներկայանա այնպես, որ դա ոչ թե հեղարջում էր, այլ՝ քաղաքական ուժի հաղթանակ», – ասաց քաղաքական վերլուծաբանը։

Այն, որ Վանեցյանը հեղափոխական ուժից պոկված անձ է, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, դեռ չի նշանակում, որ հեղափոխական օրակարգի կողմնակիցները հանկարծ կսկսեն աջակցել ժամանակին հակակոռուպցիոն պայքարի հետ ասոցացվող ԱԱԾ նախկին տնօրենին։ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի թիմը լքելուց անմիջապես հետո նոր վարչապետ ընտրելու կոչերով է հանդես եկել։

«Հո մենակ հակաճգնաժամային կառավարություն ասելով չի, որ հակաճգնաժամային կառավարություն ձևավորենք, ամեն ինչ լավ կլինի, ո՞վ ասեց ամեն ինչ լավ կլինի։ Միգուցե ամեն ինչ լավ չլինի, որովհետև 30 տարում ես էնքան եմ տենց կառավարություններ տեսել, որ փոխվել են, բայց ոչ մի դրական գործընթաց տեղի չի ունեցել։ Քանի դեռ գործնական ոչ մի բան չի կատարվել, մենք չենք կարող էդ կուսակցությանը գնահատել, միգուցե դառնա շարքային այն կուսակցություններից՝ մարդ-կուսակցություններ, փոքրիկ խմբակներ, որոնք հարյուրներով կան», – նշեց Բադալյանը։

Փաշինյանի ձեռամբ ԱԱԾ գեներալ դարձած Վանեցյանի մուտքը քաղաքական դաշտ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մտահոգիչ է համարում։  Հատուկ ծառայության երբեմնի ղեկավարը ինֆորմացիայի մեծ պաշարի է տիրապետում և կարող է օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ: «Ժողովրդավարական երկրների մեծ մասում ընդունված ձև չի, երբ հատուկ ծառայության ղեկավարները կամ անդամները մտնում են քաղաքականություն։ Դա պետության անվտանգությունն է, եթե լյուստրացիա անցկացվեր հեղափոխությունից հետո՝ գոնե մասամբ, ամեն մեկը իրա տեղը կիմանար էլի», – կարծում է Գրիգորյանը։

Քաղաքական դաշտի մյուս նորեկը պատգամավոր Արման Բաբաջանյանի ու նրա համախոհների հիմնադրած «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն է, որը մտադիր է մինչև տարեվերջ դառնալ կուսակցություն։ Թեև պաշտպանում են հեղափոխության օրակարգը, սակայն ասում են՝ ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը, ըստ նրանց, այս երկու տարիներին չի կատարել արմատական բարեփոխումներ։ Քաղաքական այս ուժը բացառում է Սերժ Սարգսյանին, Քոչարյանին հարակից ուժերի հետ որևէ գործակցությունը, իր առաջին անելիքը համարում է համատարած վեթինգի իրականացմանը հասնելը:

«Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար», – ասել է Արման Բաբաջանյանը։ Նրա ստեղծած միավորը համարելով մեկ մարդու վրա հենված ուժ, Արմեն Բաղդասարյանը չի կարծում՝ այն լուրջ դերակատարում կունենա քաղաքական դաշտում։

«Մարդ-կուսակցությունները Հայաստանում լուրջ դերակատարում չեն ունենում, ավելի շատ այդ կուսակցությունները լիդերի քաղաքական ամբիցիաներն են սպասարկում, նույնն էլ, կարծում եմ, Արման Բաբաջանյանի դեպքում է», – ասաց վերլուծաբանը։

«Թեև Հայաստանը խորհրդարանական պետություն է, կուսակցական համակարգը չի կայացել»,- նշում է Արմեն Բադալյանը։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Բաբաջանյանի հիմնած նախաձեռնությունն ունի գաղափարական հստակ ուղղվածություն, ի տարբերություն այլ ուժերի. «Լղոզման շրջանում կամաց-կամաց, ոնց որ թե, նոր-նոր ուղղվածության նման ինչ-որ կառույցներ են սկսում ի հայտ գալ։ Ձեր նշած ուժերից մեկը՝ Արման Բաբաջանյանը, գաղտնիք չէ, որ ինքն իրեն անվանում է արևմտամետ դիրքորոշում ունեցող, միգուցե այդ քաղաքական ուժը լինի Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածի շահերն արտահայտող ուժ»։

Ընդդիմադիր դաշտում ևս մեկ ձևավորում է հասունանում։ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգության» նախագահ Նարինե Դիլբարյանը և մի շարք այլ գործիչներ և կուսակցություններ նախաձեռնել են քաղաքական նոր՝ ազգային-ժողովրդավարական բևեռի ստեղծումը։ Նպատակը իշխանության նկատմամբ ճնշում գործադրելով հակաճգնաժամային-անցումային կառավարության ձևավորմանը հասնելն է։

Ստեփան Գրիգորյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Երկու նախաձեռնությունները՝ բևեռը և Արման Բաբաջանյանը,  շատ կարևոր խնդիրներ կարող են լուծել։ Զարգացումը այդ ուժերի, բևեռների, պլատֆորմների, շատ դրական կլինի, որ հերթական ընտրությունների ժամանակ մարդիկ ունենան ընտրության հնարավորություն, չստանանք պառլամենտ, որտեղ մեկ ուժ է գերիշխում»։

Թե առաջիկա ամիսներին ինչպիսի քաղաքական զարգացումներ կլինեն, ըստ  մեր զրուցակիցների, կախված է  ոչ միայն ներքին և արտաքին զուտ  քաղաքական գործոններից, այլև կորոնավիրուսի տարածման տեմպերից,  համավարակի դեմ տարվող պայքարի արդյունավետությունից, և, իհարկե, երկրի վարչապետի առողջական վիճակից։

Ռոբերտ Անանյան