Գազային պայթյուն՝ ԵՏՄ-ում․ ո՞րը կլինի Փաշինյանի պատասխանը Պուտինի վերջնագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փայլուն» որակմանը, հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական ոլորտում, ամենևին չեն շողում։ Վերջին ապացույցը օրերս էր, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց ԵՏՄ անդամներ Հայաստանի ու Բելառուսի առաջարկը՝ մինչև 2025 թվականը ձևավորել միասնական էներգետիկ շուկա։

«Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում, Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է․ «Պատասխանելով Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերներին, պետք է նկատենք, որ միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով։ Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով` հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար»։

Հայաստանը պետք է դիտարկի ԵՏՄ-ին իր անդամակցության նպատակահարմարության հարցն այն դեպքում, երբ Ռուսաստանի գլխավորած այդ միությունում մեր տնտեսական շահերը հաշվի չեն առնվում, ինչպես նաև՝ ՀԾԿՀ-ն պետք է մերժի գազը թանկացնելու «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը․ «Հարց է առաջանում՝ մենք ընդհանրապես ի՞նչ գործ ունենք այդ կազմակերպությունում։ ԵՏՄ-ում մեր գտնվելը խոչընդոտում է մեր տնտեսական հարաբերություններին այլ շուկաների հետ։ ԵՏՄ-ն ստեղծվել է ոչ թե նրա համար, որ գործի որպես տնտեսական միություն, այլ ստեղծվել է, որպեսզի այդ անդամ երկրների շուկաները դրվեն Ռուսաստանի տակ, ռուսական արտադրության աղբի սպառման շուկա դառնան, և չթողնեն, որ երկրները ինտեգրվեն այլ շուկաների։ Սա ցույց է տալիս՝ ինչ աստիճանի սպառնալիք է մեր ինքնիշխանության համար այդ կազմակերպությունում գտնվելը»։

Ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարից 165 դոլար է՝ 1000 խմ-ի համար։ Սպառողներին գազը հասնում է 285 դոլարով։ Ռուսական ընկերությունը ապրիլին դիմել է ՀԾԿՀ՝ գազի գինն ընդհանուր առմամբ 11%-ով թանկացնելու հայտով։ Իսկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմին»՝ գազի գնի բանակցություններ սկսելու առաջարկով։ Պատասխան դեռ չկա։ ՀԾԿՀ-ից Factor TV-ը տեղեկացավ, որ գազի թանկացման հայտի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։ Մինչև վերջնական որոշման կայացումը դեռ կա 30 օր, իսկ մինչ այդ այս թեմայով կհրավիրվի հանրային քննարկում։ Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ Ռուսաստանը չարաշահում է «Գազպրոմի» մոնոպոլ դիրքը Հայաստանում՝ մեր երկրին դնելով դժվարին կացության մեջ․ «Շարժառիթները բացարձակապես քաղաքական են և նպատակ ունեն Հայաստանի իշխանությանը դնել նեղ կացության մեջ՝ լծակ ձեռք բերելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար»։

ԵՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի գաղափարը մերժելով՝ Ռուսաստանը չի հրաժարվում գործընկեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքական լծակից, ասում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նա համոզված է, որ Հայաստանի գազն էժանացնելը կվերականգնի Ռուսաստանի սասանված հեղինակությունը, թանկացնելը կնշանակի ավելի խորացնել դաշնակիցներ լինելու կասկածները:

«Ստրկացուցիչ պայմանագրով նախատեսվող պայմանները շարունակում է պարտադրել Հայաստանին։ Սա բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրի պահվածք չի, և բոլորը սա հասկանում են։ Ռուսաստանը պետք է գիտակցի՝ տնտեսական վնաս պատճառելով՝ դու երկրին դնում ես քո նկատմամբ քաղաքական դիրքորոշումը փոխելու նպատակահարմարության հարց քննարկելու առաջ։ Պետք է այնպես անի, որ նման դիսկուրս երկրում չլինի։ Քաղաքական դիրքորոշումը պետք է հիմնված լինի նաև տնտեսական շահի վրա, այլապես կստացվի, որ մենք ռուսական գիծը ընդունում ենք և Ռուսաստանի հետ նույն տիրույթում ենք այլընտրանք չունենալու պատճառով»,- ասաց Արմեն Քթոյանը։

«Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ևս կարծում է, որ ՀԾԿՀ-ն պետք է չբավարարի «Գազպրոմ Արմենիայի»՝ գազի թանկացման հայտը։ Խուրշուդյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը 2013 թվականին ԱԺ-ում վիճահարույց գործընթացներով վավերացված հայ-ռուսական գազային պայմանագրի օրինականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու գործընթաց սկսի, որով, փաստացի, ռուսական «Գազպրոմը» Հայաստան գազ մատակարարելու մենաշնորհ է ստացել, ինչը որպես մահակ օգտագործվում է Հայաստանի դեմ։

«Իրավական տեսակետից լիակատար ռեալ է, բայց քաղաքական տեսակետից բարդ է։ Նախ՝ Սահմանադրական դատարանը վստահելի չէ և ռուսական ազդեցության տակ է, և հանգիստ կարող է մեր օգտին չդատել։ Ամենամեծ վիճահարույց խնդիրը էն է, որ մենք էսօր իրավունք չունենք որևէ այլ գազային օպերատորի հետ աշխատելու՝ առանց ռուսների համաձայնության»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Որպեսզի ռուսական ճնշումները Հայաստանի նկատմամբ քաղաքական առավելության չվերածվեն Կրեմլի ձեռքին, Հայաստանը մեծ թափով պետք է զարգացնի այլընտրանքային էներգետիկան, կարծում է Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի գազը թանկացնելով, Ռուսաստանը կորցնելու է ավելին․ «Եթե ալտերնատիվ չունես, այ էդպես պատին դեմ կանեն և կխեղդեն։ Դիտել հնարավորությունները և ռուսների հետ բանակցությունները շարունակել՝ հստակ ասելով, որ հարցը դիտում ենք բացառապես տնտեսական փոխհարաբերության հարց, իսկ Ռուսաստանը գազը, երկաթուղին, որ ինքն է ավիրել, դիտում է գեոստրատեգիական ուղղություն։ Իրենք սկզբից նեյնիմ կանեն, հետո դաշնակցային հարաբերությունների մասին կմտածեն»։

Նկատենք, որ Հայաստանից ու Բելառուսից բացի Ռուսաստանին գազի գնի իջեցման հարցով դիմել է նաև ԵՏՄ մեկ այլ պետություն՝ Ղրղըզստանը, որին գազ մատակարարվում է 150 դոլարով 1000 խ/մ-ի դիմաց, իսկ Բելառուսը վճարում է 127 դոլար՝ 38 դոլարով պակաս Հայաստանից։ Սակայն պետք է հիշել, որ սահմանից մինչև հայաստանցի սպառողներին հասնելը ռուսական գազը գրեթե կրկնակի թանկանում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան