Տուգանվելու են առաջին հերթին ինքնամեկուսացման ռեժիմը խախտողները․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.05.2020 | 17:28Առաջին հերթին և պարտադիր կերպով տուգանվելու են այն անձինք, ում ցուցված է եղել ինքնամեկուսացում, և նրանք այդ ռեժիմը խախտել են: ԱԺ հատուկ նիստում տուգանքների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Որովհետև իրենք ստեղծել են վարակի տարածման հնարավոր նոր օջախներ: Ամենախիստ մոտեցումը լինելու է այդ անձանց նկատմամբ: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ բոլոր այն անձինք, ում ցուցվում է ինքնամեկուսացում, ովքեր ունեցել են կոնտակտ վարակակրի հետ, առաջին հերթին լինելու են այդ պատասխանատվության կրողները»,- հայտարարեց Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: