Ֆրանսիայում մահացել է հայտնի աստղագետ Հակոբ Թերզյանը

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայում 92 տարեկանում վախճանվել է հայտնի հայ ֆիզիկոս Հակոբ Թերզյանը: Այս մասին գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականը:

Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին Կոնստանդնուպոլսում: Ավարտել է Պոլսի համալսարանը, որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կենտրոնական վարժարանում: 1956 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:

Հակոբ Թերզյանի աշխատանքները հիմնականում վերաբերում են փոփոխական աստղերին, աստղակույտերին և աստղերի ֆիզիկայի հարցերին: 1963 թվականից նա դիտարկումներ է կատարել աշխարհի մի շարք կարևորագույն դիտակներով. հայտնաբերել է 710 փոփոխական աստղ՝ հայտնի 14 գնդաձև աստղակույտերի հարևանությամբ, 11 նոր գնդաձև աստղակույտ, որոնք կոչվել են նրա անունով՝ Terzan (1-11), 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա, 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ:

Հետագայում պարզվել է, որ Terzan 5 աստղակույտը մեր Գալակտիկայի կենտրոնի հիմնական գոյացություններից է, որի հիման վրա ստեղծվել է Գալակտիկան:

Հայտնի աստղագետը բազմաթիվ կոչումների և պարգևների է արժանացել: