ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Առանց մարտի 1-ի արյան չէր լինի թավշյա ձգտումը. Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Առանց մարտի 1-ի արյան չէր լինի թավշյա ձգտումը, առանց այդ արյան չէր լինի թավշյա հեղափոխության զգուշությունը: Ընդ որում, այդ զգուշությունը միայն հեղափոխության լիդերների կողմից չէր ցուցաբերվում, այլև՝ ամեն քաղաքացու: Մարտի 1-ի ամենակարևոր դասն էր՝ ոչ թե գլուխը կախ գործ անել, այլ անընդհատ պայքարել»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այսօր մենք չունենք ընդդիմություն. «Ներկայիս «ընդդիմության» կողմից տեսնո՞ւմ եք որևէ քայլ, որը չի արվում հանուն նեղ կուսակցական շահի: Այդ ուժերն անընդհատ պատրաստ են փոփոխվել: Այնքան արագ են փոփոխվում, մանևրում, որ լեզուս չի պտտվում այդ ուժերին ընդդիմություն կոչեմ»:

Հրատարակչության տնօրենը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում համատարած գիրք չեն կարդում, պաշտոնյաները՝ նույնպես. «Եթե 2018-ի աշնանը հայտնի մարդկանց էինք հրավիրել՝ որպես գրքի խորհրդատուներ և եռօրյա միջոցառման ժամանակ մեզ այցելել էր 20-30 պատգամավոր, ապա 2019-ի միջոցառմանն այցելել էր միայն մեկը: Գուցե պատգամավորները շատ զբաղված են…»:

Պարոն Մարտիրոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, գրքի տոնին իր ակտիվությամբ կարող է նպաստել գրքի հանդեպ հետաքրքրության ձևավորմանը. «Դա և՛ վարչապետի, և՛ նախագահի ու նախարարների գործն է»: Նորանկախ Հայաստանում երկրի ղեկավարներից ամենաընթերցասերը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո հենց Նիկոլ Փաշինյանն է. «Ինձ թվում է՝ Քոչարյանը հայերեն գիրք չի կարդացել, Սերժ Սարգսյանը տեղեկացված էր, քանի որ շրջապատված էր ընթերցող մարդկանցով, իսկ Փաշինյանի շրջապատն այդ առումով նրա ֆոնին ստվերվում է»:

Աննա Բաբաջանյան