Իշխանությունը չի միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը, բայց նրանք չեն կարողանում գործել որպես ինքնուրույն ինստիտուտ. ԽԱՊԿ-ն տարեկան զեկույցն է հրապարակել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

2019 թվականը Հայաստանում աննախադեպ էր լրագրողների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով: Այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019թ. տարեկան ելույթը՝ ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Մենք արձանագրել ենք 96 նոր դատական հայց, որոնցից 89-ը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է: Առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 28-ն էր, երկրորդ եռամսյակում՝ 25, երրորդում՝ 30: Տարեվերջին մի քիչ ալիքը նստեց, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ տարին իսկապես աննախադեպ էր: Փաստորեն, անցյալ տարի ավելի շատ դատական հայցեր են գրանցվել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, քան 2018-ին և 2017-ին՝ միասին վերցրած»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:

Նա մտահոգիչ համարեց այս ցուցանիշը, միաժամանակ նշեց՝ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է նրանով, որ լրատվամիջոցներում շատ հրապարակումներ ուղղակի ողողված են ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով. «Եվ կարծում եմ, որ այս դատական գործերի հոսքը, իհարկե, դրա հետ է կապված»:

Եվս մեկ արձանագրում, որ արել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն. 2019 թվականին կտրուկ նվազել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը: Զեկույցի համաձայն, ի տարբերություն հեղափոխական 2018 թվականի, երբ արձանագրվել էր 20-ից ավելի ֆիզիկական բռնություն, 2019-ին վիճակը մի քիչ հանդարտվել է և գրանցվել է ընդամենը 4 բռնության դեպք:

«Իհարկե, երբ հասարակական-քաղաքական իրավիճակը սրվում է, նաև ավելանում են ճնշումներն ու ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ: Բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ հիմա մարդիկ ավելի գերադասում են դատական ատյաններում հարցերը լուծել, քան բռունցքներով: Միգուցե, այս առումով դա դրական կարելի է համարել»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Փոխարենը, ըստ Աշոտ Մելիքյանի գրեթե կրկնակի ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների դեպքերը. «Քանի որ դատական հայցերը նույնպես գնահատում ենք որպես ճնշում, սրանով է պայմանավորված, որ այս թիվը, 2018-ի համեմատությամբ, կրկնակի աճել է: Աճել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: Ճիշտ է՝ աննշան, բայց վիճակն այս առումով նույնպես չի բարելավվում»:

Ինչ վերաբերում է ոլորտին վերաբերող օրենսդրությանը. Աշոտ Մելիքյանի խոսքով՝ 2019 թվականին Կառավարության մի շարք նախաձեռնություններ լրագրողական հանրության մտահոգությունն առաջացրեցին: Նա մատնանշեց հատկապես Հանրային հեռուստաընկերությանը գովազդի հնարավորություն տալու՝ Արդարադատության նախարարության առաջարկը:

«Մտահոգություն առաջացրեց Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, որով նախատեսվում է Հանրայինին իրավունք տալ մեկ ժամվա ընթացքում 5 րոպե գովազդ ունենալ: Մեզ համար սա խիստ վիճահարույց է այն պարզ պատճառով, որ Հանրայինը շատ մեծ ֆինանսավորում է ստանում բյուջեից, և երկու կողմից ֆինանսավորումն անարդար պայմաններ է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների հետ մրցակցության առումով»,- ընդգծեց Մելիքյանը:

Փոխարենը ԽԱՊԿ նախագահը գոհ է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների առիթով. «Բանն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք, չարաբաստիկ կեղտաջրերի պատմությունից հետո, քաղաքապետարանում լուրջ սահմանափակումներ էին մտցրել լրագրողների գործունեության համար: Իհարկե՝ հետհեղափոխական շրջանում քաղաքապետարանը բացել էր մուտքերը, նաև ավագանու նիստերի լուսաբանումն էր մատչելի դարձել, բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ էր այդ ազատական մոտեցումն ամրագրել օրենքով, և սեպտեմբերի 10-ին դա ընդունվեց»:

Գնահատելով լրատվամիջոցների վիճակը հեղափոխությունից առաջ և հետո՝ Աշոտ Մելիքյանն արձանագրում է, որ հիմա ԶԼՄ-ների վիճակը շատ ավելի բարվոք է: Նա կարծում է, որ Հայաստանում ԶԼՄ-ները երբեք այդքան ազատ չեն եղել իշխանությունների ճնշումներից, որքան հիմա:

«Դրա հետ մեկտեղ, պետք է ընդգծեմ, որ ԶԼՄ-ներն ամենևին էլ ազատ չեն այն քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների, հայտնի դեմքերի միջամտությունից և ազդեցությունից, որոնք ֆինանսավորում են այդ ԶԼՄ-ները: Այս առումով դժվար է խոսել ազատ մամուլի, ազատ ԶԼՄ-ների մասին: Այսինքն՝ իշխանությունը չի միջամտում նրանց գործունեությանը, բայց նրանք չեն կարողանում գործել որպես ինքնուրույն ինստիտուտ»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը: