«Պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին»․ Արթուր Նահապետյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։

«Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինն է հանրապետությունում, ինչը մեզ հանցագործությունների բացահայտման և քրեական վարույթների արդյունավետ քննության մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս առումով հատկապես կարևորում եմ օպերատիվ աշխատակցի և քննիչի համագործակցված աշխատանքը: Օպերատիվ և քննչական մարմինների կողմից համատեղ պլանավորված և մեկմեկու փոխլրացնող աշխատանքի շնորհիվ կարող են հեշտությամբ բացահայտվել և քննվել նույնիսկ ամենաբարդ թվացող կամ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը։ Քրեական վարույթների արդյունավետ քննության տեսանկյունից ցանկանում եմ ընդգծել նաև տևական ժամանակ քննվող վարույթների արագ հանգուցալուծման կարևորությունը»,- նշել է Արթուր Նահապետյանը։
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը և այդ կապակցությամբ իր մոտեցումներին՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ իր համար յուրայիններ չկան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է երեք կարևոր հատկանիշների հիման վրա՝ ազնվություն, նվիրվածություն, աշխատանք. «Պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին»,- ասել է Արթուր Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է իրավապահ մյուս մարմինների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը՝ նշելով, որ Կոմիտեի առաջնային նպատակներից է լինելու նաև կառույցը բարեվարք, իրենց առաքելությանը նվիրված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելը, ինչպես նաև հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա անհրաժեշտ կամք և վճռականություն՝ իր առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու համար: