«Դիմելու ենք ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը ևս 6 ամսով երկարացնելու համար»․ Տիգրան Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը

-Պարոն Կարապետյան, նախ կարո՞ղ եք մեկնաբանել Հայաստան-Իտալիա խաղի արդյունքը։

-Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են, իմ փոքր որդին սիրում է ֆուտբոլ, զբաղվում է և շատ ուրախ եմ, որ նա չնայեց այդ խաղը, այլապես հոգեբանական խնդիրներ կունենար։ Իսկ եթե լուրջ, խնդիր ունենք և լուծումներ են պետք։ Դեռևս չեմ հասցրել իմ գործընկերների հետ խոսել, ֆեդերացիայի անդամ եմ։ Բայց վստահ եմ, որ հետևություններ պետք է արվեն էս ամենից։

-Ինչ-որ մեկը պիտի պատասխա՞ն տա։

-Միանշանակ, 9։1 պարտվել, կարծում եմ պետք է լինեն պատասխաններ։

-Խորհրդարանն այսօր քննարկում է Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցերը, որոնք պետք է լուրջ ազդեցություն ունենան Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարում։ Իսկ կայքերից մեկը գրում է, որ դեկտեմբերին Ծաղկաձորում հենց այս փոփոխությունների առիթով հավաքվելու են օրենքով գողերը։ Ինչպե՞ս հասկանալ սա։

-Գիտե՞ք, կայքերը շատ բաներ են գրում, չեմ կարծում, որ մեկնաբանելու առիթ կա։ Ամեն դեպքում խնդիրը, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, հիմա օրենսդրական լուծում է ստանում։ Խնդիր ունենք հատկապես այն քաղաքներում, որտեղ քրեակատարողական հիմնարկներ ունենք, ինչպես, օրինակ Գորիս քաղաքում։ Մենք տարիներ շարունակ պայքարում էինք, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկը հանվի քաղաքից, հիմնավորումն էլ կար, այն բավականին հին շենքում է, կառուցված դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակներում։ Քրեակատարողական հիմնարկը մանավանդ մարզային քաղաքներում լրջագույն հետևանքներ է ունենում, շատ վատ է, երբ 6-7 դասարանների երեխան մտածում է տնից փող գողանալու և բանտ ուղարկելու մասին։ Այս ամենը մենք տեսել ենք, ժամանակն է օրենսդրական լուծումներ տալ և այս խնդիրը լուծել։

-Եթե այնուամենայնիվ օրենքով գողերն այս առիթով հավաքվեն, պետությունը պե՞տք է միջոցներ ձեռնարկի։

-Հայաստանի իրավապահ համակարգը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, մի քիչ ավելի ինֆորմացված լինելով կապված մեր հանձնաժողովի աշխատանքների հետ, տեղյակ են այդպիսի յուրաքանչյուր նմանատիպ անձնավորության գտնվելու վայրի և շարժի մասին։ Որևէ մտահոգություն մեր հասարակությունը պիտի չունենա։

-Պարոն Կարապետյան, երեկ պաշտոնից ազատվել է ռազմական գլխավոր տեսուչն ու նրա երկու տեղակալները։ Ինչո՞վ կարելի է բացատրել վարչապետի այս որոշումը։

-ՀՀ իշխանության մեջ կադրային փոփոխությունները անընդհատ և դինամիկ պրոցես են, որևէ ենթատեքստ այստեղ չկա։ Այս հարցը հանձնաժողովում դեռևս չենք քննարկել։ ՀՀ վարչապետն իր գործառույթներն է իրականացնում, հիմնավորումներ կան։

-Մովսես Հակոբյանը կա՞ ապրիլյան քննիչ հանձնաժողովի տեսադաշտում։ Ի՞նչ հարցերի պատասխան նա կարող է տալ։

-Մովսես Հակոբյանը դեռևս չի հրավիրվել քննիչ հանձնաժողով, բայց նա այդ մարդկանց շարքում է, որոնք պետք է հրավիրվեն հանձնաժողով։ Ինչ հարցեր ենք տալու Մովսես Հակոբյանին, ես չէի ցանկանա ասել, բայց հարցերը հենց այն տրամաբանության մեջ է, թե ի՞նչը ծնեց Ապրիլյան պատերազմը, ի՞նչն էր հակառակորդին թույլ տվել մտածել, որ ինքը կարող է իրականացնել օպերացիան, որ մշակել էին, որո՞նք էին մեր բացթողումները, որոնք պատճառ դարձան հողերի կորստի, մարդկային կորստի և ի՞նչ հետևություններ ենք անելու մեր Զինված ուժերն ավելի պատրաստված դարձնելու և ապրիլյանի կրկնության դեպքում նույն հետևանքներին չբախվելու համար։

-Դուք հրավիրել էիք հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանին։ Նրա հետ զրույցը բավարարե՞ց քննիչ հանձնաժողովին։

-Մենք մեր առջև բավարարելու կամ չբավարարելու խնդիր չենք դրել։ Մենք փաստերն ենք համադրում։

-Համադրվեցի՞ն փաստերը։

-Կան փաստեր, որոնք համադրվեցին, կան փաստեր, որոնք լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն առաջացրին։ Բացառված չէ, որ պարոն Արշակ Կարապետյանը ևս մի անգամ հրավիրվի ապրիլյան հանձնաժողով։ Ընթացիկ պրոցես է․ այս պահին այս մասին մանրամասներ չենք կարող, որովհետև որոշումը կայացված է և հրապարակվող ինֆորմացիայի ծավալը որոշվում է հանձնաժողովում։ Այս պահին ավել ինֆորմացիա տալու լիազորություն չունեմ։

-Այն տեղեկությունները, որոնք այս պահին կան քննիչ հանձնաժողովի ձեռքի տակ, խոսու՞մ են այն մասին, որ Հայկական բանակը պատրաստ չի եղել պատերազմին։

-Տեսեք, հիմա նորից պիտի փորձեմ գնահատական հնչեցնել, գնահատական չեմ հնչեցնի։ Այդ մասին կխոսենք, երբ զեկույցը պատրաստ կլինի։ Ամեն դեպքում խնդիրներ եղել են, դրանցից մեկը եղել է այն, որ հասարակության մեջ ապրիլյան պատերազմի մասին բազմաթիվ բացասական միֆեր ու լեգենդներ են շրջանառվում։ Օրինակ, երբ ասում են՝ փամփուշտ չի եղել, բահերով են կռվել զինվորները։ Նման բան չկա, քանակի մասին չենք խոսում։ Այս մասին պետք է խոսել, որպեսզի այն բացասական ֆոնը, որ ստեղծվել է, պետք է մաքրել և անցնել առաջ։ Իհարկե, մեզ հիմա մեղադրում են, որ բանակն օգտագործում ենք քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Բայց այս միֆերն ինչքան մնացին հասարակության մեջ, այնքան հասարակություն-բանակ անջրպետը կխորանա։

-Համենայնդեպս 80-ականների զենքերով կռվելը միֆ չէ, չէ՞։

-Իհարկե, 80-ականների զենքով կռվելը միֆ չէ, բայց մնացած հարցերի պատասխանները կտանք աշխատանքներն ավարտելուց հետո։

-Պարոն Կարապետյան, եթե Սերժ Սարգսյանը հրավիրվի հանձնաժողով, ինքը չի հրավիրվելու, չէ՞, մեղադրյալի կանխավարկածով։

-Նախ կա անմեղության կանխավարկած։ Բոլոր հրավիրյալները, այդ թվում Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախապես պատրաստված հարցերին պիտի պատասխանի։ Հարցերի շրջանակը նախապես ենք որոշում, բայց կախված նրանից, թե ում ենք հրավիրում, դրանք փոխվում են։

-Երեկ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը քննիչ հանձնաժողով կհրավիրվի ամենավերջում։ Ուրվագծվու՞մ է այդ վերջը, թե՝ ոչ։

-Ի սկզբանե ենթադրում էինք, որ կտեղավորվենք 6 ամսվա ժամկետում, բայց փաստաթղթերի ծավալը․․․ ահռելի քանակի փաստաթղթեր ենք ստացել, և այդ մարդկանց շրջանակը, որ ի սկզբանե որոշված էր, ավելի է լայնանում։ Որովհետև յուրաքանչյուր հրավիրվողի հետ առաջանում են նոր հարցեր։ Եվ 6 ամսվա ժամկետում չենք տեղավորվում, դիմելու ենք ԱԺ-ին, որպեսզի ժամկետը երկարացնենք։

-Արդեն որոշված է, դիմելու եք։

-Միանշանակ դիմելու ենք, որովհետև չենք հասցնում։ Որովհետև այն մարդիկ, որոնք պատասխանատուներն են և հրաման տվողները, նրանց պետք է հրավիրենք այն ժամանակ, երբ ամբողջ պատկերը պարզ լինի։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: