«Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի». Էրդողան

Լուրեր

04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումն ամոթալի որոշում է և որ իրենց ժողովրդի պատմության մեջ չկան այնպիսի սև հետքեր, որոնց համար չկարողանան պատասխան տալ:

«Մենք մեր բոլոր արխիվները բացեցինք հետազոտողների համար: Հայաստանին ասացինք՝ եկեք միասին պատմության հանձնաժողով հիմնենք: Ասացինք նաև, որ եթե արխիվներ ունեք, դուք էլ բացեք: Մենք բացեցինք: Մենք միայն Թուրքիայի զինված ուժերի արխիվում շուրջ 1 մլն փաստաթուղթ ունենք, ասացինք՝ համեցեք: Չեկան:  Ինչո՞ւ չեն գալիս: Քանի որ գիտեն, որ երբ սկսեն աշխատել, չեն կարողանալու գտնել այն, ինչ փնտրում են»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում բազմիցս հնչեցրած խոսքերը, ասել է, որ այս հարցը պատմաբանների, քաղաքագետների, հնագետների հարցն է և այդ շրջանակներում պիտի ընթանան աշխատանքները, իսկ քաղաքական գործիչներն էլ համապատասխան որոշում կայացնեն ըստ այդմ:

Նրա խոսքով` հակառակ դեպքում ձեռնարկված բոլոր քայլերը քաղաքական են, որոնք իրենց չեն ստիպի հետքայլ անել:

«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ: Գիտե՞ք Թուրքիայում 100.000 հայ  է ապրում, որոնցից 60.000-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 40.000-ը` ապօրինի ներգաղթյալ»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը, հիշեցնելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, նշել է, թե իբր Հայաստանն է խուսափել դրանց վավերացումից:

Հայկական սփյուռքին Էրդողանը մեղադրել է «Թուրքիան սևացնող  արշավները» իրականացնելու մեջ՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ-ում:

«Ովքեր ցանկանում են նմանատիպ որոշումներով մեզ ճնշել, վաղ թե ուշ, հասկանալու են, որ սխալվել են: Մենք շարունակելու ենք մեր այն դիրքորոշումը, որ այս հարցը պատմաբանների կողմից է ուսումնասիրվելու և քննարկվելու: Հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատի արած սխալը ԱՄՆ Սենատը չի  կրկնի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը: