Անտառային տարածքների մեծացման ծրագրով 5000 նոր աշխատատեղ կստեղծվի․ շրջակա միջավայրի փոխնախարար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Անտառային տարածքների մեծացման ծրագիրը 5000 նոր աշխատատեղ կստեղծի: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:

«2020-ի համար անտառային ոլորտում ամենախոշոր ծրագիրը 10 միլիոն նոր ծառերի տնկումն է, իսկ մինչ 2050 թվականը Հայաստանը մտադիր է մեծացնել անտառային տարածքներն ավելի քան 200 հազար հա տարածքով, այսինքն՝ 800-900 միլիոն ծառերի տնկմամբ: Սա խոսում է այն մասին, որ տարեկան պետք է տնկել 30 միլիոն ծառ, ինչի համար անհրաժեշտ է ներգրավել 5000 մարդու, որոնք կաշխատեն տարեկան 40-50 օր»,- ասաց փոխնախարարը։

Ըստ նրա՝ այն, որ նոր տնկված ծառերը պետք է նաև խնամվեն, նշանակում է, որ աշխատանքների մեջ ընդգրկված մարդիկ տարվա մեջ 8-9 ամիս զբաղված կլինեն։

«Տնկման վայրերը մանրակրկիտ կընտրվեն: Բացի այդ, կընդլայնվի տնկիների արտադրությունը, ինչի արդյունքում ևս հավելյալ աշխատատեղեր կստեղծվեն»,- ասաց Վարդան Մելիքյանը։

Նրա խոսքով՝ «Հայանտառի» հողերին հատկացվել է 6000 հա տարածք, իսկ ծառերը կտնկվեն այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ ոռոգման հնարավորություն կա»։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վարդան Մելիքյանը նաև ձկնորսության ոլորտին անդրադարձավ, նշելով, որ օրենքն արգելում է սիգի որսը, սակայն նույն սիգի վաճառքի մասով օրենսդրական բաց կա․ «Պետք է հասկանալ, որ մարդիկ ձուկ որսում են, որովհետև իրենց ապրուստի խնդիրն են լուծում: Մենք այսօր խնդիր ունենք հստակ ֆիքսելու, թե որքան ձուկ ունենք Սևանում: Առաջիկայում կունենանք որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալ, թե որքան ձուկ կա լճում: Որոշ մասնագետներ նշում են, որ այն ծավալները, որոնք հնչեցվում են, փոքր են, իրականում ավելի շատ ձուկ կա: Վերջնական պատկերն ունենալուց հետո, միգուցե, հնարավոր լինի որոշակի սահմանափակ ծավալի որս իրականացնել: Այսինքն՝ հնարավոր լինի թույլ տալ օրինական որսը ևս։ Պարզապես դաշտը պետք է կարգավորված լինի, որպեսզի չտուժեն և՛ պետությունը, և՛ քաղաքացիները»։

Նելլի Մելքոնյան