Հայկական ORSIS-ի մյուս հիմնադիրը ևս ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է. աղմկոտ քրգործը ՔԿ-ից տեղափոխվել է ՀՔԾ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական ORSIS ընկերության միջև ծագած  տարաձայնությունները գնալով սրվում են: Գերատեսչության և ռազմամթերք մատակարարող ընկերության չստացված  համագործակցության վերաբերյալ  Factor.am-ին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր նախորդ հրապարակումներում գրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա  մայիսին չեղարկել է ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման  գործընթացը: Ինչպես պաշտպանության նախարարության մեր աղբյուրն էր փոխանցել և հետագայում էլ հաստատել էր անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը, գործարքի չեղարկման պատճառը եղել է ռազմականի փոխարեն որսորդական տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման փորձը: ORSIS ընկերության երևանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն այս տեղեկությունները հերքում է:

 

Սակայն մինչ այս բացահայտումը Հայաստանի պաշտպանության նախարարությունը «Промтехнологии» կոնցեռնի մաս կազմող ORSIS ընկերության երևանյան պաշտոնական ներկայացուցիչ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ից օրենքի շրջանակներում պահանջել է տվյալներ, թե գիշերային տեսադիտման հատուկ սարքերը ինչպիսի պահանջարկ ունեն շուկայում: ՊՆ-ից խնդրել են տրամադրել փաստաթղթեր,  որոնցում հիմնավորված կլինի, որ տվյալ ապրանքից մատակարարել են նաև այլ երկրներ:

«Դիտասարքի գործարքի համապատասխան փաստաթղթերը չեն կարողացել բերել, ինչից էլ առաջացել է խնդիրը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով․ «Գնումների մասին» ՀՀ օրենքի  61-րդ կետով նախատեսված է «մասնագիտական փորձառություն» չափանիշի գնահատման կարգը: 61-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր՝ պայմանով, որ գնահատող հանձնաժողովը կարող է սույն կետի 2-րդ ենթակետի հիման վրա ներկայացված պայմանագրի կատարված լինելու իսկությունը ստուգել պետական եկամուտների կոմիտեի միջոցով: Նախկինում կատարված պայմանագիրը  գնահատվում է նմանատիպ, եթե դրա շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից: Ընդ որում, առնվազն մեկ պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ չպետք է պակաս լինի տվյալ գնման ընթացակարգի շրջանակում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի քսան տոկոսից»։

ORSIS-ի ներկայացուցիչը  ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ՊՆ-ի կողմից այս փաստաթղթերի պահանջը որակել էր անօրինական: Factor.am-ը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է պահանջը համարվում անօրինական, երբ այն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ:

«Երաշխիքներ պահանջելու իրավունք ունի, երբ ես հրաժարվում եմ պայմանագիրը կնքելուց կամ պայմանագիրը կատարելուց: Նա իրավունք ունի, եթե գումարը տալիս է ի ապահովումն իմ ապագա պարտավորությունների, իսկ իրենք մեզ հետ պայմանագիր չեն կնքում, չեղարկում են մրցույթը և տույժ են ուզում: Եթե գնում են բանկ և պահանջում են տույժ, իսկ բանկը մերժում է, ինչո՞ւ երկրորդ անգամ չեն դիմում, ինչո՞ւ են լռում, եթե գիտեն որ ճիշտ են»,- հակադարձեց փաստաբանը:

Դավիթ Տոնոյանի՝ Factor.am-ին տրված պարզաբանումից հետո ՊՆ-ORSIS տարաձայնությունների թեման կրկին հայտնվեց ռուսական պետական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, կրկին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ Հայաստանի ՊՆ-ի կողմից ոչ պաշտոնական բանակցությունների փորձեր են եղել:«Մենք ՀՀ ՊՆ-ից բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ պաշտոնական հրավեր ենք ստացել: Ընկերությանը նաև ՊՆ-ին մերձավոր անձանց կողմից դիմելու փորձեր են արվել: Կարծում ենք, որ այս դեպքում դա ոչ կոռեկտ և անթույլատրելի է, երկխոսությունը պետք է պաշտոնական լինի»,- ասել էր ընկերության ներկայացուցիչը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,  հերքում է այս տեղեկությունները: «Եղել է հակառակը. մենք «Промтехнологии»-ից պաշտոնապես նամակ ենք ստացել հանդիպելու և այս գործարքի հարցը քննարկելու: ՊՆ-ն սկզբում համաձայնվել է, որ սկզբունքորեն խնդիր չի տեսնում նոյեմբերի 7-ին կայանալիք հանդիպման համար, բայց իրենք բարձր մակարդակով էին ուզում, մենք առաջարկել ենք մասնագետների մակարդակով, ոչ ավելին: Ինչ-որ խնդիրների պատճառներով այդ հանդիպումը տեղի չի ունեցել»:

Ալեքսանդր Սիրունյանն էլ իր հերթին պնդում է, որ հանդիպման շահագրգիռ կողմը ՊՆ-ն է, անգամ բանագնացը՝ վարչության պետի մակարդակով, իր տուն է գնացել, որպեսզի հանդիպում կազմակերպվի: «Հունիսին մեր գլխավոր տնօրենը ՀՀ վարչապետին և պաշտպանության նախարարին նամակ գրեց և տեղեկացրեց իրավիճակի մասին, քանի որ գործընկերներ ենք, ունենք վեց պայմանագիր, դրա համար այս մրցույթի հետ կապված խնդրում ենք հանդիպել: Իրենք չեն պատասխանել այդ նամակին: Այնուհետ երկրորդ նամակն է ուղարկվել, որին էլի չեն պատասխանել: Իսկ միջնորդներն եկել են մեր տուն: Մոտ տասը օր առաջ ՊՆ վարչության շատ լուրջ ղեկավար ասել է, որ հանդիպումը մոտ ժամանակներս կկազմակերպենք, բայց մինչև հիմա չկա հանդիպումը»:

Մեր նախկին հրապարակումներում նաև անդրադարձել էինք ORSIS-ի հայաստանյան ներկայացուցիչ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի հիմնադիրներին: Նրանց հետ կապված ևս նոր հետաքրքիր մանրամասներ են մեզ հայտնի դարձել: Հղում անելով  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, տեղեկացրել էինք, որ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն են Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանը: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է։ Իսկ Գևորգ Մանուկյանը  նախկինում զբաղեցրել է այն նույն պաշտոնը, որը հիմա զբաղեցնում է իր գործընկեր Արթուր Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ:

Տեղեկացրել էինք նաև, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ՊՆ փոխգնդապետը 2019 թվականի հունիսի 28-ին հրաժարվել է իր 50 տոկոս բաժնեմասից: Այն փոխանցել է Վերգինե Սարգսյանին: Ուշագրավ է, որ փոխգնդապետ Արթուր Գալստյանը իր բաժնեմասից հրաժարվել է  մեկ ամիս անց այն բանից,  երբ պարզվել է, որ ՊՆ-ն չեղարկում է հատուկ սարքերի գնման գործընթացի արդյունքները: Իսկ Արթուր Գալստյանի 50 տոկոս բաժնեմասը տնօրինող Վերգինե Սարգսյանը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կինն է, ինչը մեզ հետ զրույցում հաստատել էր  փաստաբանը:

Մեզ նաև ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Գևորգ Մանուկյանի մասին: Պարզվում է, որ նա ՊՆ գործող բարձրաստիճան պաշտոնյա է: Գևորգ Մանուկյանը «Գեոկոսմոս» ընկերության ղեկավարն է, որի հարյուր տոկոս սեփականատերը ՊՆ-ն է: Ընկերությունը արբանյակային նկարների հիման վրա քարտեզագրում է իրականացնում ՊՆ-ի համար:

Այստեղ հարց է առաջանում․ արդյոք այս երկու բարձրաստիճան զինվորականների   և փաստաբանի տիկնոջ ներգրավվածությունը շահերի բախում չի՞ առաջացնում: «Այստեղ շահերի բախում բացարձակ չկա»,- այս հարցին հակիրճ արձագանքեց Ալեքսանդր Սիրունյանը:

Թե ինչով կավարտվի ռուսաստանյան ընկերության  և ՀՀ ՊՆ-ի միջև ծագած այս հակասությունը՝ պարզ կդառնա առաջիկայում։ Այնուհանդերձ՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ՊՆ-ն «Промтехнологии» կոնցեռնի հետ որևէ հակասություն չունի և չի ցանկանում ունենալ, պատրաստ են համագործակցության. «Մենք խնդիր ունենք իրենց երևանյան գրասենյակի հետ և գտնում ենք, որ «Օրսիս Արմսը» և «Промтехнологии»-ին իրար հետ խնդիր ունեն իրավիճակը հասկանալու»:

Նշենք, որ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն ՊՆ-ի կողմից տեսադիտման սարքերի մատակարարման գործարքը չեղարկելուց հետո դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով: Գործը ՔԿ-ից մի քանի օր առաջ տեղափոխվել է ՀՔԾ:

Այս մասին Factor.am-ին ասաց «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Ավելի վաղը գրել էինք, որ քրգործը ՀՔԾ կամ ԱԱԾ տեղափոխելու համար միջնորդել էր մատակարար ընկերությունը: Ըստ ընկերության ներկայացուցչի՝ պատճառն այն է, որ ռազմական գործերի քննության վարչության պետի տեղակալը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կնոջ եղբայրն   է:

Նարեկ Կիրակոսյան