Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի և այլ ենթակառուցվածքների դեմ հարվածների թուլացմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։

«Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ անհրաժեշտ են մեր էներգետիկայի և ենթակառուցվածքների դեմ գործողությունների իրական թուլացմանն ուղղված քայլեր»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

«Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ լինելով՝ Ֆինլանդիան և Նորվեգիան առանձնահատուկ շահագրգռվածություն ունեն անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի լուծումներ գտնելու հարցում», – ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ուկրաինայի և եվրոպացի գործընկերների միջև համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգտակար լինել «դիվանագիտական ջանքերին հետագա աջակցություն ցուցաբերելու, պաշտպանության և համատեղ անվտանգության ապահովման համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ստուբը և Ստյորեն հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտման հնարավոր ուղիները։

Զրույցից առաջ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները խորհրդակցել են Կիևի հետ՝ Աբու Դաբիում նախատեսված խաղաղ բանակցությունների նախաշեմին Ուկրաինայի դիրքորոշումը փոխանցելու համար։

Ավելի ուշ Կրեմլը մանրամասներ էր ներկայացրել Ռուսաստանի նախագահի՝ Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։