Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա

Լուրեր

27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովի դեմոկրատ անդամները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, ըստ որի՝ հինգ կին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են բռնաբարության կամ սեռական  բռնության մեջ, գրում է Meduza-ն։

Miami Herald-ի հաղորդմամբ՝ զեկույցում ներկայացված է Թրամփի հասցեին առնվազն մեկ նոր մեղադրանք։ Նախկին Միսս Շվեյցարիա Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն բռնաբարել է 1993 թվականին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, գեղեցկության մրցույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ սեռական բռնությունից հետո մարմնի վրա արյունազեղումներ և կապտուկներ են մնացել։

Ընդհանուր առմամբ, զեկույցում հիշատակվում է 11 կին։ Նրանցից հինգը հարցազրույցներում, դատական հայցերում կամ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ անմիջական զրույցներում հայտարարել են, որ Թրամփն իրենց սեռական բռնության է ենթարկել։

Եվս երեք կին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներին պատմել են Էփշտեյնի ներկայությամբ Թրամփի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մյուս երեք կանայք հրապարակայնորեն հանդես չեն եկել, և նրանց վկայությունների փոխարեն զեկույցում օգտագործվել են Էփշտեյնի գործի նյութերը։ Ենթադրյալ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ականներին։

Miami Herald-ը նշում է, որ զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը ինը օր առաջ։ Դրա հեղինակները կոչ են անում քրեական հետաքննություն անցկացնել նախագահի նկատմամբ և նշանակել հատուկ դատախազ։

Սպիտակ տանը զեկույցն անվանել են քաղաքական մոտիվացված։ Թրամփը հերքում է Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին որևէ առնչություն ունենալը և այս սկանդալն անվանում է «կեղծիք»։

Հունվարին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մերժել էր Թրամփի հասցեին հնչեցված մեղադրանքները։

«Հստակության համար՝ այդ մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում հավաստիության թեկուզ մի նշույլ լիներ, դրանք, անկասկած, արդեն օգտագործված կլինեին նախագահ Թրամփի դեմ»,- հայտարարել է գերատեսչությունը։

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ այդ փաստաթղթերը փոխանցվել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ ուսումնասիրության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի