Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Արցախի և Հայաստանի միջև լարվածություն է առաջացրել. Դավիթ Բաբայան

Լուրեր

01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

-Պարոն Բաբայան, պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս է մեկնաբանում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա Ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են, և մեկը զենքով, մյուսը՝ գրիչով իշխանությունը բռնազավթել են:

-Դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չէ և չի կարող լինել: Դա այդ մարդու անձնական կարծիքն ու նրա պատկերացումն է: Չեմ ուզում մեկնաբանել իր այդ մոտեցումները: Կասեմ միայն մեկ բան, որ ամեն մարդ պարտավոր է անել այնպես, որ մեր միասնականությունը չխարխլվի: Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը կխարխլի մեր հայկական միասնականությունը, ով ուզում է լինի:

-Ստեփանակերտում վտանգ տեսնու՞մ են, որ Հայաստանի իշխանությունների քայլերը միտված են երկու պետությունների միասնականության խարխլմանը:

-Չենք տեսնում: Անթույլատրելի է առավել ևս Արցախից կամ ՀՀ-ից նման քայլեր, որոնք պառակտում են մեր միասնականությունը:

-Իսկ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը խարխլու՞մ է միասնականությունը կամ լարվածություն առաջացնո՞ւմ է Արցախի և Հայաստանի միջև:

-Ես կարծում եմ՝ առաջացրել է արդեն, և դա լավ չէ: Ցանկացած քայլ, որը պառակտում է միասնականությունը, որտեղ կա ներհայկական հարաբերությունների սրում, որը իր մեջ պարունակում է թշնամանքի մթնոլորտ, դա անընդունելի է: Ես կարծում եմ, որ շատ զգույշ պետք է լինեն հատկապես քաղաքական գործիչները և անեն այնպիսի հայտարարություններ, որոնք երբևիցե չեն պառակտի մեր միասնականությունը: Պետք է քննադատություն լինի, բայց չեմ ասում, որ պետք է խառնվեն մեկը մյուսի գործերին: Քննադատությունը պետք է կծու լինի, քաղցր դեղ չկա, բայց անթույլատրելի են հայհոյանքները, անեծքները:

-Պարոն Բալասանյանի հայտարարությունն Արցախի նախագահի հետ քննարկե՞լ եք:

-Սա այնպիսի հարց է, որ բոլորին է վերաբերվում և այստեղ պարտադիր չէ, որ պաշտոնապես քննարկենք: Կրկնում եմ՝ Վիտալի Բալասանյանը պաշտոնական Ստեփանակերտը չի ներկայացնում:

-Արցախի նախագահ Բակո Սահակյանն ի՞նչ կարծիք ուներ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին:

-Ցանկացած նորմալ մարդ պետք է ունենա միևնույն կարծիքը և ասի, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ միասնական լինենք: Անթույլատրելի է այնպես անենք, որ թշնամիներ դառնանք:

-Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպմանն Արցախի իշխանություններն ի՞նչ գնահատական տվեցին:

-Դա ՀՀ-ի ներքին գործն է: Եթե պաշտոնական Երևանը կարծում է, որ դա նորմալ կարող է անդրադառնալ ներքաղաքական իրավիճակի վրա՝ խնդրեմ, բայց մենք չենք ընդունում Սեֆիլյանի հայտարարությունը, որ Արցախը մարզ է: Որևէ մեկը իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը, Արցախը դարձնել շահարկումների առարկա: Առավել ևս Արցախից մենք պետք է ամեն ինչին շատ նուրբ մոտենանք, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տանք այն, ինչ ասեն, պետք է նորմալ ձևով ասենք, որ դա ճիշտ չէ:

Նարեկ Կիրակոսյան