«Ինձ թվում է, որ ԲՀԿ-ն անցյալ տարվա հոկտեմբերի շառաչուն ապտակից դասեր չի քաղել». Արուսյակ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
01.09.2026 | 19:44
Եթե ոչ այս աշնանը, ապա հաջորդ գարնանը կսկսվի TRIPP-ի շինարարությունը․ Միրզոյան
01.09.2026 | 19:30
ՀՀ-ին ռուսական ռազմական ներկայություն պետք չի․ Թուրքիան ուզում է հարձակվել, 102-րդ բազա՞ն է խանգարում․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանի հետ

-Այսօր Արարատ Միրզոյանը նկատողություններ է արել առողջապահության փոխնախարարին ու նախարարին՝ առաջինին կոչ անելով Ազգային ժողովին իր տեղը ցույց չտալ, իսկ երկրորդին՝ հորդորելով, որ տեղյակ լինի փոխնախարարի վարքին, նոր խոսի։ Կա՞ ինչ-որ սրված հարաբերություն գործադիրի ու ԱԺ-ի միջև։

-Ես չեմ կարծում, որ հարաբերությունների սրացման մասին խոսք կա։ Պարզապես ԱԺ նախագահի գործառույթն է խորհրդարանի դերի բարձրացումը, որը տարիներ շարունակ բավականին անկումէր ապրել, և ԱԺ-ն տարիներ շարունակ, ցավոք, եղել է Կառավարության կցորդը։ Հիմա, բնականաբար, այն բանից հետո, երբ արդար և թափանցիկ ընտրություններից հետո նոր ԱԺ է գումարվել, այլևս իրողություն է փոխվել, ԱԺ-ն ոչ միայն ուրույն մարմին է, որը կայացնում է ուրույն որոշումներ, այլև ԱԺ դերի բարձրացման առումով հետևողական աշխատանք է տարվում, մասնավորապես՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք խորհրդարանական հանրապետություն ենք և ԱԺ-ն թիվ մեկ ամբիոնն է, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ։ Նաև նշեմ, որ ԱԺ նախագահի կոչն ուղղված էր առողջապահության փոխնախարարին այն առումով, որ մենք ձեր գործերին չենք միջամտում, դուք էլ մեր գործերին մի միջամտեք։

-Տիկի՛ն Ջուլհակյան, ուրբաթ խորհրդարանը քննարկելու է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ Հրավիրե՞լ եք Թովմասյանին։

-Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք պաշտոնական հրավեր նրան ուղղվել է, բայց չեմ բացառում, որ այո։ Ես ինքս նման տեղեկություն չունեմ, բայց պարոն Թովմասյանը, այո՛, իրավունք ունի մասնակցել այդ քննարկմանը, թեպետ դա նրա պարտականությունը չէ, ԱԺ-ն նրան չի կարող պարտադրել մասնակցել։

-Այսօր ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը։ Սա չի՞ թուլացնում քաղաքական համերաշխությունը այն բանի շուրջ, որ խորհրդարանական բոլոր ուժերը համաձայն են, որ նախկին Հանրապետականը դադարի լինել ՍԴ անդամ։

-Ես կարծում եմ, որ դա առնվազն մեր նախաձեռնությանը և մեզ որևէ կերպ չի խանգարում։ Ես այդ հայտարարությունը դիտարկում եմ յուրօրինակ ինքնալյուստրացիայի համատեքստում։ Ցավոք, բայց դա նրանց ընտրությունն է։ Երկրորդ՝ ուզում եմ նշել, որ շատ խորհրդանշական է, որ այդ հայտարարությունը Գագիկ Ծառուկյանի կողմից արվեց հոկտեմբերի 2-ին։ Ինչո՞ւ է խորհրդանշական։ Որովհետև, կարծում եմ, բոլորս հիշում ենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին ԲՀԿ խմբակցությունը, դաշինքի գնալով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, գնացին ժողովրդի կամքի դեմ՝ փորձելով խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Եվ ստացան շատ լուրջ հակահարված ՀՀ քաղաքացու կողմից։ Եվ ինձ մոտ, կարծես, դեժավյու է, տպավորություն ունեմ, որ քաղաքացու շառաչուն ապտակից դասեր չեն քաղել այս քաղաքական ուժերը, և այսօր նույնպես դիրքավորվում են այնպես, ինչպես մեկ տարի առաջ։ Դա իրենց ընտրությունն է, և ես այս առումով ավելացնելու ոչինչ չունեմ։ Նրանք պետք է այդ առումով պատասխան տան ՀՀ քաղաքացու առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան