«Արթուր Վանեցյանն այն մարդը չէ, որ կարող է սրված հարաբերություններ ունենալ վարչապետի հետ». Տիգրան Ուլիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանի հետ

-Երկու օր առաջ ինքնասպան եղավ Մարտի 1-ի գործով վկա, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ձեր վերլուծությունն ունե՞ք, թե ինչու։

-Օգտվելով առիթից՝ ցավակցություններս եմ հայտնում գեներալ Հարությունյանի կորստի առթիվ։ Որևէ վերլուծություն չեմ արել և չեմ էլ պատրաստվում անել, որովհետև համարում եմ, որ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ: Ակնկալում եմ, որ կիրականացվի պատշաճ քննություն և կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Կոչ եմ անում ՀՀ ժողովրդին՝ հետևել իմ օրինակին և պաշտոնական տեղեկությունը գերադասել այլևայլ ինֆորմացիաներից, որոնք ճշտված չեն առնվազն:

-Փաստաբանները, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործին մասնակից փաստաբանները, կարծում են, որ, այնուամենայնիվ, նրա ինքնասպանությունը կապ ուներ Մարտի 1-ի հետ։ Փաստաբաններից մեկն ասում է, որ Հայկ Հարությունյանը չէր ուզում դատարանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։ Դուք դժվարանո՞ւմ եք դեպքը կապել Մարտի 1-ի հետ։

-Որևէ կերպ չեմ դժվարանում, ես դա ուղղակի համարում եմ անիմաստ գործ, որովհետև հազար ու մի պատճառ կարող է լինել: Ես չեմ այն պաշտոնյան, որ այդ առումով կարող է քննություն վարել։ Ես վստահ եմ, չեմ կասկածում, որ ամբողջական քննություն է իրականացվելու, պարզվելու են բոլոր հանգամանքները, որոնք տեղիք չեն տա այլ ենթադրությունների։

-Պարո՛ն Ուլիխանյան, Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը մահացած է, Մարտի 1-ում դեր ունեցած ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը մահացած է, իսկ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը փախուստի մեջ է։ Այս հանգամանքը չի՞ դժվարացնում Մարտի 1-ի բացահայտումը։

-Ենթադրում եմ, որ դժվարացնում է, բայց անելանելի իրավիճակներ չի ստեղծում: Այնուամենայնիվ, Մարտի 1-ի բացահայտման միակ խնդիր ես համարել եմ քաղաքական կամքի դրսևորումը։ Այսօր այդ քաղաքական կամքը կա ոչ միայն Մարտի 1-ի վերաբերյալ։ Ցանկացած հանցագործության վերաբերյալ պետք է տարվի պատշաճ քննություն։ Հայաստանի Հանրապետությունում այսուհետև գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը։

-Դուք տեղյակ եք, որ սրված հարաբերություններ կան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միջև։ Փաշինյանը Լոս Անջելեսում Վանեցյանին մեղադրեց ուսադիրներն աղբամանը նետելու մեջ։ Դուք ունե՞ք բացատրություն, թե որտեղ սխալվեց Վանեցյանը։

– Ես չեմ ուզում պարոն Վանեցյանի գործողություններին լրացուցիչ գնահատականներ տալ, քան մինչև հիմա տրվել է վարչապետի և իմ տարբեր գործընկերների կողմից՝ լրացուցիչ չսրելու համար։ Հարցը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայությանը։ Հարցը վերաբերվում է նրան, որ ԱԱԾ-ն և Արթուր Վանեցյանը նույն բանը չեն։ ԱԱԾ-ն անձ չէ, և որևէ կերպ չպետք է նույնականացնել նախկին տնօրեններից որևէ մեկի հետ։ Արթուր Վանեցյանը շարքային քաղաքացի է և օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված ազատ քաղաքացու իրավունքներից, և նա այն մարդը չէ, որ կարող է սրված հարաբերություններ ունենալ վարչապետի հետ։

-Ձեր կարծիքով ՝նա իրավունք ունե՞ր անելու այն հայտարարությունները, որոնք արեց։

-Միանշանակ իրավունք չուներ։ Բայց ես հատուկ դրա վերաբերյալ իմ առանձնահատուկ կարծիքը չուզեցի արտահայտել, որովհետև մինչև հիմա ասվածը բավարար եմ համարել։ Ինչ վերաբերվում է Արթուր Վանեցյանի հոխորտանքին, որ ես էլ կարող եմ խոսել, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում այն առումով, որ եթե ասելիք ունես, կարող ես ասել: Ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան