ՀՔԾ-ն այլընտրանք չունի, Գևորգ Կոստանյանին պետք է մեղադրանք առաջադրի. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:54
«ՀայաՔվե»-ի և «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

-Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ինքը բազմիցս հայտարարում էր, որ կապ չունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Նոր մեղադրանքի և այս պրոցեսի հետ կապված ի՞նչ կասեք։

-Ես կարծում եմ, որ երեկվա հայտարարությամբ նոր փուլ է սկսվում Մարտի 1-ի նախաքննության մեջ։ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ հայտարարությունն ավելի մեծ տեղեկատվություն էր պարունակում, որ բացի Ալիկ Սարգսյանի հետ նշված երկու անձանցից՝ այդ գործողություններին մասնակցել են նաև Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Սա խոսում է այն մասին, որ շուտով մենք ունենալու ենք նոր մեղադրյալներ և նոր անուններ, որոնց մասին մինչ այս պահը հասարակությունը չի լսել:

-Ոստիկանական ստորաբաժանումների ներգրավվածությունը կարո՞ղ էր լինել առանց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի իմացության, որը վերջերս, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործեց։

Մենք հիմա պետք է շեղվենք «հանգուցյալի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքից։ Բացառվում էր, որ առանց ոստիկանապետի գիտության՝ Ոստիկանությունը նման լայնածավալ միջոցառում իրականացներ։ Բայց ես կուզենայի նշել, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայկ Հարությունյանի դերակատարում եղել է շատ ավելի մեծ։ Այն սկսվել է դեռ նախընտրական շրջանում՝ 2007 թվականի հոկտեմբերից, երբ առաջին հանրահավաքի իրազեկող խմբի աշխատանքներին Ոստիկանությունը ոչ միայն միջամտեց, այլև նրանց նկատմամբ ուժ կիրառվեց, այդ անձինք բերման ենթարկվեցին։

-Պարո՛ն Խաչատրյան, ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ Ալիկ Սարգսյանին ենթադրյալ անօրինական գործողությունների հրահանգ է տվել նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը։ Ինչ եք կարծում՝ նրան և՞ս պետք է մեղադրանք առաջադրվի։

-Ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականի փետրվարին կայացած Մարտի 1-ի վերաբերյալ լսումները, երբ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը տուժողների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել էր, որ սայլը տեղից կշարժվի, տղամարդու խոսք էր տվել, պարզվում է՝ այդ գործով ֆիգուրանտ է եղել։ Ինքը չէր կարող բացահայտել այս գործը, որովհետև հանցագործներից մեկն է եղել։ Կարծում եմ, որ երեկվա հայտարարությունից հետո նախաքննական մարմինը պարզապես այլընտրանք չունի և, ըստ էության, արդեն պաշտոնատար անձի կատարած նման արարքից հետո պետք է նրան մեղադրանք առաջադրեն կամ ներգրավեն գործում որպես մեղադրյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան