Վանեցյանը պայմանավորվածություն է խախտել, դա անպատիժ չի մնա, ինչ-որ փուլում բախումը վարչապետի հետ շարունակվելու է. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

–Պարո՛ն Բաբաջանյան, Ազգային ժողովն այսօր նախագիծ հրապարակեց, որով սկսում են Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները կասեցնելու գործընթաց: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ է սպասվում։

–Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանը կհրավիրվի Ազգային ժողով, և անդրադարձ կլինի այն բոլոր հիմնավորումներին, որոնք տեղ են գտել այդ նախագծում։ Տեղեկացնեմ, որ ինքս այժմ աշխատում եմ, իմ պատկերացմամբ, շատ ավելի հիմնավոր փաստերով Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու նախագծի վրա։ Ես կկարողանամ ավելի կարևոր փաստեր առաջ բերել։ Իշխանության բերած փաստարկները թույլ են։

–Որո՞նք են այդ փաստերը։

-Անհամատեղելիությունը Սահմանադրական դատարանի անդամի և պատգամավորի կարգավիճակում 2018 թվականի իրողությունների մասին է, որի ամբողջ ժամանակագրությունը վեր կհանվի, կերևա, թե ինչպիսի խախտումներով է Հրայր Թովմասյանը նշանակվել ՍԴ անդամ։ Այժմ աշխատում եմ այդ փաստերի վրա, որոնք, կարծում եմ, բավական ուշագրավ կլինեն:

–Անդրադառնանք այս օրերին ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնանկություններին: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Տեղի ունեցած հրաժարականները բավական ուշագրավ էին, ես կարծում եմ՝ առնվազն Վանեցյանի և Օսիպյանի հետ կապված կար հանրային դժգոհություն: Դեռևս գաղտնալսման հետ կապված տագնապներ էին շրջանառվում, այն մեծ հարված էր ՀՀ անվտանգությանը, մտահոգիչ էին նաև դրան հաջորդող ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունները։ Նրանց վճռականությունը չի սպասարկել հեղափոխության հռչակումներին, այն խոստումներին, որոնք տրվել են։

–Իսկ բուն տեքստի հետ կապված ի՞նչ կասեք։

-Լուրջ կասկածներ ունեմ այդ տեքստի հեղինակի և կապի մասին, կարծում եմ՝ այդ տեքստը գրվել է շատ կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից: Շատ կասկածում եմ, որ Արթուր Վանեցյանը կկարողանա կրկնել այն, ինչ գրել է։ Եվ խորապես համոզված եմ, որ հիմնական տարաձայնությունները եղել են հենց այն «կանգ առի» շուրջ, որը մեխն էր Վանեցյանի տեքստի։ Վանեցյանը պայմանավորվածություն է խախտել, դա անպատիժ չի մնա, ինչ-որ փուլում բախումը վարչապետի հետ շարունակվելու է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան