«Սերժ Սարգսյանը դատարանում պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին»․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

-Երեկ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ի՞նչ տպավորություն ունեք դատավարության առաջին օրից։

-Գրեթե խափանման միջոցներն էլ են ուղեկցվել այդ նույն աղմուկով, պաշտպանության թևը շարունակում է նույն ոճը, ինչը որդեգրել էր ժամանակին, և էլի նիստը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ, ըստ էության, միջնորդության հիմքում դնելով ՍԴ-ի վերջին օրերին կայացված որոշումը։

-Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշելու համար՝ փոխե՞լ Քոչարյանի խափանման միջոցը, թե՝ չփոխել։ Ըստ Ձեզ, ՍԴ որոշման մեջ հիմքեր կա՞ն, որից կարող էին կառչել նախկին նախագահի փաստաբանները նման միջնորդությամբ հանդես գալու համար։

-Ես կարծում եմ, որ ՍԴ որոշման մեջ որևէ հիմք չկա, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվի։ Կարճ ձևակերպեմ, թե պաշտպանության թևը ինչպես է գտնում անձնական ազատության սկզբունքի խախտումը որտեղ է դրսևորվել։ Նախ՝ ՍԴ որոշումը վերաբերվում է ՀՀ պաշտոնաթող նախագահին իր կարգավիճակից բխող գործառույթներն իրականացնելու ժամանակ պատասխանատվության ենթարկելու հարցին։ Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունը դա կարգավորել է և իր գործառույթներից բխող գործողությունների համար նա ունի անձեռնմխելություն, իսկ դա նշանակում է, որ նա պատասխանատվություն չի կրում, սակայն գործառույթներից չբխող արարքների համար, եթե արարքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին, կրում է քրեական պատասխանատվություն։ Մենք գործ ունենք այն բանի հետ, որ անձը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կատարել է այնպիսի արարքներ, որոնք իր գործառույթներից չեն բխում։

-Դատարանը հենց դա՞ պիտի որոշի՝ բխում է, թե՝ չի բխում։

-Այո՛։ Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, որ շատ մեկուսի են ՍԴ մեկնաբանությունները, հատվածաբար են մեկնաբանվում, դրանց տրամաբանական կապը չի տարել նրան, որ դա վերաբերում է հենց Ռոբերտ Քոչարյանի մեղքի առկայության պարագայում անձնական ազատությունից զրկելու հարցին։ Դա վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործի փաստական հանգամանքներից դուրս մեկնաբանություններով է ՍԴ-ն իր որոշումը կայացրել։

-Սերժ Սարգսյանը պե՞տք է լինի Ռոբերտ Քոչարյանի կողքին։

-Իհարկե պետք է լինի։ Մենք էն ժամանակ էլ, հիմա էլ, մշտապես ասել ենք, որ Սերժ Սարգսյանը կառավարության շենքում բացարձակապես վարչապետին վայել գործով չի զբաղվել։ Բավականին տեսանյութեր կան կեսօրվա հետ կապված, երբ Պաշտպանության բանակը գտնվում է կառավարության շենքում, երբ թիկնապահները զորք ու զենք են ստանում և այդ բոլորի համար ՀՀ ՊՆ-ն ու նախագահը պատասխանատու են քրեական տարրերին Հայաստանում կենտրոնացնելու գործում։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: