«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցը որոշելու է Ընդհանուր իրավասության դատարանը, ոչ թե ՍԴ-ն». Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի դիմումի մասով այսօր ՍԴ-ի հրապարակված որոշման առիթով Factor.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ

– Սահմանադրական դատարանի՝ այսօր հրապարակված որոշման մասով ովքեր ավելի շատ ուրախանալու պատճառ ունեն՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցնե՞րը, թե՞ հակառակորդները։

-Ես չգիտեմ, թե Քոչարյանի կողմնակիցներն ուրախանալու ինչ հիմք պիտի ունենան, որովհետև Ռոբերտ Քոչարյանը, անկախ մեր երկրում տեղի ունեցած պրոցեսներից, պիտի պատասխան տա իր արարքների համար։ Եթե ոչինչ չի արել, թող դատարանում ապացուցի։ Ես չեմ դիտարկում հարցը, թե ով պիտի ուրախանա, ով պիտի տխրի։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց որոշումը։ Ես ուրիշ բանի վրա պիտի ուշադրություն հրավիրեմ։ Ով ծանոթ է ՍԴ-ում գրավոր ընթացակարգով որոշումների կայացմանը, տեղյակ է, որ նիստը նշանակվում է այն ժամանակ, երբ որոշման նախագիծը պատրաստ է։ Ավելին, որոշման նախագիծը սովորաբար ՍԴ անդամներին նախապես բաժանվում է, որ եթե լինեն առարկություններ, շտկումներ, արվեն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այն, ինչ այսօր հրապարակվեց, պատրաստ էր դեռևս օգոստոսի կեսերին։ Ի սկզբանե նիստը նշանակված էր օգոստոսի 29-ին։ Օգոստոսի 28-ին հետաձգեցին ու նշանակեցին սեպտեմբերի 3-ին։ Հետո սեպտեմբերի 3-ին քննությունը սկսեցին, և նման դեպքերում գրավոր ընթացակարգերով կես ժամ, մեկ ժամ հետո ՍԴ-ն հրապարակում է որոշման տեքստը։ Բայց որոշումը հրապարակվում է օրուկես ուշացումով։ Ու դեռ պարզվում է՝ ՍԴ մեկ դատավոր և մեկ անդամ՝ Դիլանյանն ու Թոխյանը, ունեն հատուկ կարծիք։ Սա լրագրողների տիրույթում է, նրանք պիտի փորձեն դատարանի ներսից պարզել, թե ինչ է եղել, ինչով է պայմանավորված ուշացումը։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է եղել։

-Ես միայն փաստերն եմ արձանագրում։ Ուղղակի պիտի հիշեցնեմ ևս մեկ հանգամանք, որ տվյալ դեպքում Քրեական դատավարության օրենսգրքի երկու դրույթների հետ կապված բողոքը քննվում էր Քոչարյանի պաշտպանի դիմումի հիման վրա։ Սահմանադրությունը նման դեպքերի համար միանշանակ է նախատեսում, որ իրավական ակտի սահմանադրականությունը քննվում է ուժի մեջ մտած վճռից, դատավճռից, իրավական ակտից հետո, այսինքն՝ երբ անձի նկատմամբ կիրառվել է այդ դրույթը։ Մենք նման ակտ չունեինք։ Հրայր Թովմասյանը, ըստ էության, ընթացքում գտնվող քրեական գործը, դատաքննության փուլում գտնվող գործը վերցնում է վարույթ։ Սահմանադրությունում սևով սպիտակի վրա գրված է, որ դու դա դնում ես մի կողմ, ասում ես՝ չէ, ես այսպես եմ անում։ Կար մյուս տարբերակը քննելու՝ դատավորի դիմումի հիման վրա։ Միայն դատավորների դիմումների հիման վրա կարելի է ընթացքի մեջ գտնվող քրեական գործին առնչվող նորմերի քննություն իրականացնել, բայց քանի որ դատավորի դիմումը Վերաքննիչը չեղարկեց, իրենք գնացին «վա բանկ»:

-Սահմանադրական դատարանն արդեն որոշումը հրապարակել է։

-Հրայր Թովմասյանը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր, ինձ համար խորթ է, երբ ասում եք՝ ՍԴ-ն հրապարակեց։ Հրայր Թովմասյանն է հրապարակել։ Միայն այն փաստը, որ ինքն այնտեղ կանգնած հրապարակում է, արժեզրկում է այդ ինստիտուտը։

-Որոշումը, ամեն դեպքում, հրապարակվեց։ Ըստ այդ հրապարակման՝ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը համարվում է անվավե՞ր։

-Չէ, 35-րդ հոդվածը չէ։ Այլ 35-րդ հոդվածի…

-Ինչ-որ դրու՞յթ։

-Չէ, դրույթ չէ։

-Ըստ փաստաբանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իրավաչափ չէ։

-Կալանավորման հետ առնչություն չունի 35-րդ հոդվածը։ Այն նախատեսում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։ Ըստ ՍԴ-ի՝ այնքանով, որքանով դրանում նախատեսված չէ անձեռնմխելիության հիմքով հետապնդումը բացառելու հանգամանքը, այդքանով այդ դրույթը հակասահմանադրական է։ 135-րդ հոդվածը վերաբերվում է կալանքին, որը, ըստ ՍԴ որոշման, սահմանադրական է։

-Հիմա Քոչարյանն ազա՞տ է արձակվում, թե՞ ոչ:

-Դա որոշելու է քրեական գործը քննող ընդհանուր իրավասության դատարանը։

-Այսինքն՝ ՍԴ որոշումը գնում է դատարան…

-Քանի որ այս ամենն արվել է, որ պաշտպանական կողմը ևս մեկ միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն ունենա, ենթադրում եմ, որ պաշտպանական կողմն այս որոշումը թափահարելով՝ ևս մեկ միջնորդություն կներկայացնի։ Բայց գնահատողը դատարանն է։

-Դատարանը կարո՞ղ է գնահատել և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

-Տվյալ դեպքում ես չէի ցանկանա դատարանի գործառույթների մեջ մտնել։ Պատասխանատվության բեռն էլ նրանն է։

-Դուք և այլ իրավաբաններ հաճախ ասում եք, որ պետական այլ մարմինները պարտավոր չեն կատարել Հրայր Թովմասյանի հրապարակած որոշումները։ Հիմա դատարանը, որի առջև դրված է ՍԴ որոշումը, իրավունք ունի՞ չկատարել այդ որոշումը։

-Զուտ ֆորմալ առումով դատարանը չի կարող չկատարել ՍԴ որոշումը։ Բայց ի՞նչ է գրված այնտեղ: ՍԴ-ն որքան էլ ուզի, չի կարող գրել, որ այս անձին պիտի ազատ արձակեք, որովհետև Հրայր Թովմասյանը խոստացել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան