Միջազգային սկանդալի առջև ենք կանգնելու. Գևորգ Գորգիսյանը՝ Ամուլսարը շահագործելու Կառավարության որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Factor.am–ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

– Պարո՛ն Գորգիսյան, Ամուլսարը շահագործելու՝ Կառավարության դիրքորոշմանն ի՞նչ գնահատական կտաք, և Դուք ինչո՞ւ եք դեմ հանքի շահագործմանը:

– Նախ՝ անդրադառնանք վարչապետի նախկին հայտարարություններին: Ինքը պնդում էր, որ որևէ որոշում չի կայացվի, քանի դեռ չկա արժանահավատ տեղեկություն, որ հանքի շահագործումը շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու, բայց այդպիսի հետազոտություն չի արվել:

– Իսկ «Էլարդ» ընկերության եզրակացությո՞ւնը:

– «Էլարդը» միջազգային հեղինակություն չունի, հայտնի է միայն Լիբանանում, փորձ ունի նավթի և գազի հանքերի հետազոտությունների հետ կապված: Տարօրինակ հանգամանքներում է ընտրվել այդ ընկերությունը, և որևէ հավատ իր արած ուսումնասիրությունը չի ներշնչում: Տպավորություն է, որ մինչ այս հետազոտությունն էլ որոշումը կայացվել էր: Վարչապետի ելույթն էլ ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ: Իսկ եթե նայենք թեկուզ ֆեյսբուքյան տրամադրությունները, ապա բոլորը դժգոհ են վարչապետի ելույթից: Հանքերում աշխատող բոլոր քաղաքացիներն ունեն առողջական խնդիրներ: Մենք այս ամենի հետևանքով միջազգային սկանդալների առաջ ենք կանգնելու, նույն Թեղուտի արտանետումները լցվում են Դեբետ գետը, դա մեծ վտանգներ է առաջացնելու, եթե մեր հարևանները սկսեն բողոքել:

– Ըստ Ձեզ՝ Կառավարությունն ինչո՞ւ է գնում հանքը շահագործելու քայլին:

– Կարծում եմ՝ մի քիչ վախեցած են միջազգային դոնորներից, մի քիչ վախեցած են արբիտրաժային դատարանի սպասվելիք ընթացակարգերից, որոնք, որոշ իրավաբանների պնդմամբ, հիմնավոր էլ չեն, և եթե Կառավարությունը լավ պատրաստված լիներ, չէին մտահոգվի: Բացի այդ՝ ձախողել են տնտեսական հեղափոխությունը և հանքի շահագործմամբ փորձելու են մինչև տարեվերջ ցույց տալ, որ ներդրումներ կան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան