Լավ նախադրյալներ կան նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության համար. փոխնախարար

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին մեկնարկող «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ-իրանական երկօրյա համաժողովին նվիրված մամուլի ասուլիսը։

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր Արամ Սահարյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության  (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը։

Ներկայացնելով լրագրողներին համաժողովի նպատակը և ծանոթացնելով միջոցառման օրակարգին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ լավ նախադրյալներ կան նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության համար։ Նա հույս է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցություն ծավալելու և նոր առաջարկություններով միջազգային շուկա դուրս գալու։ 

Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ողջունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությունը, շեշտելով, որ նման համաժողովները կարող են շատ արդյունավետ լինել և առանձնացրել է, իր պատկերացմամբ, փոխգործակցության առավել հեռանկարային ոլորտները՝ էներգետիկան, բժշկագիտությունն ու դեղագործությունը և կրթությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր Արամ Սահարյանն իր հերթին ներկայացնելով կոմիտեի հիմնական նպատակներից մեկը՝ միջազգային համագործակցության զարգացումը, գոհունակություն է հայտնել նշված գաղափարի շուրջ տարբեր կազմակերպությունների ջանքերի համախմբման առիթով և հավելել, որ այն կօգնի հիմնարար արդյունքների հասնելուն։

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում ՓՄՁ ոլորտը, որտեղ մեծ ներուժ են տեսնում, հզորացնելն է և իրենք պատրաստ են աջակցել  հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելուն։ Նա կարծիք է հայտնել, որ հայկական ընկերությունները կշահեն, եթե կարողանան կապել իրենց բիզնեսը հիմնարար գիտությունների հետ և դուրս գալ միջազգային շուկա։