Ինչպե՞ս այդ կապը չտեսնեմ. Վիկտոր Սողոմոնյանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կապ է տեսնում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման և Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ նրա կայացրած որոշման մեջ:

«Իհարկե՝ կապ կա: Մեր պաշտպանական թիմը դիմում է գրավի միջնորդությամբ, հաջորդ օրը գալիս, նրա գրասենյակը խուզարկում են: Վերաբացում են մի գործ, որը կասեցված է եղել վեց ամիս առաջ: Հիմա ինչպե՞ս ես այդ կապը չտեսնեմ»,- այսօր հրավիրած ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Սողոմոնյանը:

Նա հիշեցրեց նաև առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին. «Ազարյանի դիսերտացիան սկսեցին ստուգել: Պարզվեց՝ ամբողջ աշխարհը դիսերտացիաները ճիշտ է գրել, Ազարյանն ինչ-որ տեղից արտագրել է»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված իրադարձությունները Վիկտոր Սողոմոնյանը «պետության վրա խարան» որակեց: «Հիմա այս խարանը երբ կհաղթահարենք, ես չգիտեմ, բայց որ սա ուղիղ կապակցված է… Դատարանների վեթինգը ե՞րբ որոշեցին անել, երբ Քոչարյանն ազատ արձակվեց: Ե՞րբ որոշեցին Սահմանադրական դատարանը փոխել, երբ գործը գնաց ՍԴ: Էլ ի՞նչ անեն այս մարդիկ, որ ապացուցեն, որ ամբողջը Քոչարյանի գործի շուրջ է պտտվում»,- ասաց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: