Վահե Գրիգորյանն իր նամակով ՀՀ իշխանությանը մեղադրում է 1 տարվա անգործության մեջ. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:52
Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ
02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական ճգնաժամի մասին Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահն ինքն է ու ոչ մի ճգնաժամ չկա, ասաց, որ գնդակը գտնվում է ՀՀ կառավարությունում, ԱԺ-ում ու դատավորների ընդհանուր ժողովում:

«Վահե Գրիգորյանի նամակից պարզ է դառնում, որ ակնկալվում է այս 3 իրավասու մարմինների դիրքորոշումը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման կապակցությամբ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրավիճակը հանգուցալուծում է ենթադրում, քանի որ հնարավոր չէ այսպես երկար շարունակվել: «Իմ ներքին համոզմամբ՝ այդ դատարանում կա՛մ պետք է մնա Վահե Գրիգորյանը, կա՛մ Հրայր Թովմասյանը»:

Նշենք, որ Վահե Գրիգորյանն իր նամակում ելքեր էր առաջարկել. կա՛մ համատեղ որոշմամբ պահպանել ներկա իրավիճակը, կա՛մ 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը խորհրդարանին թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում գործի վաղ կենսաթոշակային սխեմա:

«Արդյո՞ք խնդիրը Սահմանադրական դատարանի մեջ է, այլ ոչ թե Սահմանադրության»,-հարց ուղղեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ ՍԴ խնդիրը բարձրաձայնելուց առաջ ավելի ճիշտ կլիներ արձանագրել, որ 1 տարի շարունակ Կառավարությունն ու ԱԺ-ն այս հարցին պատասխան չեն տվել: «Հարկ է պարզել՝ Վահե Գրիգորյանին ե՞րբ է հայտնի դարձել ՍԴ դատավոր և անդամ եզրույթների տարբերությունը։ Որովհետև Վահե Գրիգորյանն իր նամակով ՀՀ կառավարությանը, նախագահին ու ԱԺ-ին մեղադրում է անգործության մեջ, ասում է՝ դուք պարտավոր էիք 1 տարվա ընթացքում մրցույթ հայտարարել ՍԴ 7 թափուր պաշտոնների համար»,- նշեց փաստաբանը։

ՀՀԿ-ն վերջերս Սահմանադրության օրվա առիթով «Արտարակի ձոր» ռեստորանում խնջույք արեց ու հայտարարեց, որ պաշտպանելու է Սահմանադրությունը։ «Գործող Սահմանադրության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ մեր հանրությանը նման Սահմանադրություն հրամցնելու համար, բայց խնդիրը Հրայր Թովմասյանին սրա համար պատասխանատվության ենթարկելու մեջ չէ, այլ ասում են՝ Հրայր Թովմասյան, դու լեգիտիմ չես»,- նշեց Նորիկյանը՝ հավելելով. «Մեր գլոբալ խնդիրները թողած՝ զբաղված ենք արհեստական ճգնաժամեր ստեղծելու գործով»։

Նրա խոսքով՝ նույն Սինգապուրում, որտեղ այս օրերին գտնվում է վարչապետը, նախկին ռեժիմի ներկայացուցիչներին պատժեցին հանցագործությունների համար։ «Բայց ես այսօր տեսնում եմ մարդկանց, որոնք իրավունք չունեին խոսելու քաղաքական հավակնությունների մասին, մինչդեռ քաղաքական հայտ են ներկայացնում ու ձևակերպում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դրա պատճառը հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին պատասխանատվության չենթարկելն է, մինչդեռ նման խոստումներով է հեղափոխություն արել հանրությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան