Դա հերթական բացահայտ ստերից է. շրջակա միջավայրի նախարարն իր՝ սիգի բիզնեսով զբաղվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
19.05.2024 | 17:15
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
19.05.2024 | 16:23
Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 15:41
Ալիևը հուսադրող է համարել սահմանազատման գործընթացի սկիզբը
19.05.2024 | 14:49
ԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի մուտքը փակելու մասին
19.05.2024 | 14:45
Կասկադում Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 13:47
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվել է. փաստաբան
19.05.2024 | 13:28
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
19.05.2024 | 12:42
ԳՇ պետը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
19.05.2024 | 12:10
Ալիևն ու Ռաիսին մասնակցել են Գիզ-Գալասի ամբարտակի բացմանը
19.05.2024 | 11:19
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2024 | 10:52
Դեսպան Աֆյանը Համաշխարհային գործարարության հնդկական ֆորումում ներկայացրել է ՀՀ գործարար հնարավորությունները
19.05.2024 | 10:22
Սիսիան-Գորայք ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
19.05.2024 | 10:01
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
18.05.2024 | 22:23
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ

– Պարո՛ն նախարար, Սևանա լճի, այսպես ասած, ծաղկումը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է։ Նախարարությունը հայտարարել է, որ սա կապ ունի Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճի հետ։ Ինչո՞ւ ենք մենք այդպիսի պատկեր տեսնում, ի դեպ՝ արդեն երկրորդ տարին: Սևանի լայնածավալ ծաղկմանն ի՞նչ գործոններ են նպաստել:

– Առաջին անգամ ծաղկում դիտվել է 1964 թվականին, դրանից հետո մասսայական ծաղկումը, որին ականատես ենք լինում, նաև անցյալ տարի ու այս տարի է դիտվում: Գործոնները մի քանիսն են, դրանք մեկը մյուսին լրացնող են՝ օրգանական նյութերի մեծ ներհոսքը լիճ, շրջակա համայնքներից կոյուղաջրերի մուտք, նաև ափի անտառաշերտեր, որոնցից ևս աղտոտում է տեղի ունենում, տաքացումները ևս իրենց ազդեցությունն ունեն։ Նման ջրիմուռներ կան նաև Սև ծովում, Բայկալում, այլ ավազաններում նույնպես։ Ամենաէականն այն է, որ Սևանա լճում միշտ առկա է եղել սառը շերտը, որը սահմանափակել է ջրիմուռների աճը, սակայն ավազանների տատանումներն էականորեն ազդել են հավասարակշռության վրա, նաև վնասել այդ սառը շերտը։

Նախատեսված բարձրացումը, որ մինչև 1903.5 մ պետք է բարձրացնեինք, հաշվարկված է այն սահմանը, որի պարագայում այդ շերտը որոշակի չափով կվերականգնվի և ջրի որակը կմնա շատ ավելի բարձր և մաքուր։ Տիեզերական պատկերներով և դրոններով դիտարկվել և գնահատվել են Սևանի լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման տարածքները և Կառավարության հետ համաձայնեցրել ենք, որ մինչև 1902.5 նիշում գտնվող տարածքների մաքրումը կիրականացվի առաջիկա 2-3 տարվա ընթացքում, չնայած դրա համար նախկինում շատ ավելի երկար ժամանակ էր նախատեսված։ Նաև ուզում եմ հայտարարել, որ ափամերձ հատվածների ռեստորանային կամ հյուրանոցային օբյեկտները պետք է մաքրման կայաններ ունենան և պետք է պլանավորեն իրենց գործունեությունը։

– Սևանի ափամերձ հատվածների տնտեսվարողներին ժամկետներ տրվելո՞ւ են մաքրման կայաններ տեղադրելու նպատակով։

– Այո՛, իհարկե, ժամկետներ կտրվեն։ Այս պահին օրենսդրական կարգավորումներ են տրվում, որովհետև հանդիսանալով նաև բնության հատուկ պահպանվող տարածք՝ շրջակա միջավայրի ազդցեության գնահատման գործընթաց ունեն անցնելու։ Ամեն դեպքում, եթե ընդհանուր ներկայացնենք, մի քանի գործոններ կան, որոնք են կեղտաջրերի ու կոյուղաջրերի մուտքը, անտառաշերտերի խնդիրը, կենսաբազմազանության պակասը, որովհետև այն ձկնատեսակները, որոնք կարող էին օգտվել այս ջրիմուռներից, օրինակ՝ կողակը, շատ լավ դեր է կատարել: Սանիտարի և կողակի վերարտադրությունը Սևանա լճում ամենակարևոր քայլերից է, որը մենք նախաձեռնել ենք արդեն։

– Հնչում են գնահատականներ, թե Սևանի ջուրն այլևս թունավոր է, վտանգավոր է մարդու համար, հատկապես՝ կանաչած հատվածներինը։

– Ես չեմ կարող մարդու առողջության հետ կապված ազդեցությունը նշել, որովհետև մարդու առողջության հետ կապված կան որոշ ստանդարտներ, որոնք Առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարող են ներկայացնել, ընդ որում՝ նմուշառում իրականացվել է և այս երկու օրվա մեջ կներկայացվեն.. Կարծում եմ՝ ազդեցությունը, որպես այդպիսին, վնասակար պետք է չլինի, իսկ բնության տեսակետից բնական երևույթ է, ավելի շատ պետք է գործողություններ արվեն։

– Անասնապահներն ահազանգել էին, որ Սևանի ջուր խմելուց հետո կովեր են անկել, Մարտունիում կան փքման դեպքեր, հասցրել են սպանդի ենթարկել։ Գյուղացիներն ասել են, որ 50 տարիների ընթացքում այդպիսի բան չեն տեսել։

– Եթե չեմ սխալվում՝ Սննդի անվտանգության ծառայությունն արդեն պարզաբանումներ է ներկայացրել, որ այդ կենդանիներն անկել են առվույտ ուտելու հետևանքով առաջացած փքվածությունից։ Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ գյուղացիներին խորհուրդ է տրվել այդպես ներկայացնել՝ ակնկալելով, որ այդ պարագայում պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի, եթե այդ անկումը կապվի ջրի թունավորման հետ։

– Ի դեպ՝ այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ քայլեր չեք ձեռնարկում սիգի արտահանման և որսի վերահսկողության հետ կապված, քանի որ սիգի բիզնեսը Ձեր ձեռքում է: Ինչպե՞ս կարձագանքեք։

– Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես պետք է արձագանքեմ այդ բացահայտ սուտ խոսակցությանը: Ես իմ հայտարարագրի մեջ նշել եմ նախկինում ունեցող մի գերփոքր բիզնեսի մասին, որը վերաբերում է հեծանիվներին: Դրանից բացի՝ երբևիցե բիզնեսի հետ առնչություն, բիզնես գործունեություն չեմ ունեցել։ Դա հերթական բացահայտ ստերից է, և ես տեղյակ եմ, թե ովքեր են դա հայտարարողների տերերը և իրենց տերերի տերերը։

– Եվ մի թեմա, որ հատկապես մարզի բնակիչներին կհետաքրքրի։ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ավելացնել ծառահատումների համար նախատեսված տուգանքները, հանցանքը կրկնելու դեպքում՝ նախատեսել քրեական պատասխանատվություն։ Ինչի՞ց է առաջացել այսպիսի անհրաժեշտություն։

– Փաստացի թվում է, թե մենք ունենք «անտառային» օրենսդրություն, սահմանված պատիժների համակարգ, սակայն իրականության մեջ ամեն տեղ կան որոշակի սողանքներ, ինչը հնարավորություն է տալիս պարբերաբար անտառհատում կատարել, և եթե նույնիսկ բռնվել, ինչը, մեղմ ասած, վերահսկելի է, վարչական փոխհատուցում վճարելով՝ հաջորդ օրը նույնպես անել և այլն։ Այս փոփոխությունների փաթեթը բոլոր սողանցքները, որոնք հնարավորություն էին տալիս ապօրինի անտառհատումներ կատարել, նաև խմբակային, կոմերցիոն նպատակներով, այդ ամբողջը հավաքագրվել է ու ներկայացվել փաթեթում, որպեսզի սողանցքները փակվեն։ Սա համարում եմ բնապահպանական ոլորտում կանխարգելիչ քաղաքականության ամենաէական քայլերից մեկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան