Մեդալի հակառակ կողմը․ բացասական ի՞նչ ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշ դրվագներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

2018 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար ոչ դյուրին տարի էր։ Նախկին տնօրենի անվան հետ կապված սկանդալից հետո տեղի ունեցավ պաշտոնանկություն և հոկտեմբերին հիմնադրամն ունեցավ նոր տնօրեն՝ ի դեմս Հայկակ Արշամյանի։ Անցած տարում հաջողվել է իրականացնել 100 ծրագիր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան ժողովում արձանագրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը․ «Նախկին գործադիր տնօրենի՝ պարոն Վարդանյանի, գործունեության առիթով, ես հույս ունեմ՝ բոլորս այդ էջը փակելու ենք, դնենք մի կողմ, սակայն հիշելու ենք՝ նմանատիպ կեցվածքը բացարձակապես անընդունելի է։ Խոսքը նախ և առաջ բարոյական և անվան վնասի մասին է։ Ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որ համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել, վերականգնել հիմնադրամի բարի անունը և համբավը»։

2018 թվականի նոյեմբերի հեռուստամարաթոնը համեմատաբար ցածր արդյունք էր գրանցել՝ ընդամենը 11 միլիոն դոլարի խոստում։ Այդ գումարից այս պահին 2 միլիարդ դրամից ավելին արդեն հիմնադրամի բյուջեում է։ Տնօրեն Հայկակ Արշամյանը վստահ է՝ մինչև հաջորդ հեռուստամարաթոն գումարի մեծ մասը կհավաքվի։ Համաձայնվելով ճգնաժամի մասին նախագահի գնահատականին, նա ևս նկատեց՝ իր՝ պաշտոնը զբաղեցնելու պահին դժվարին կացության մեջ էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հատկապես վստահության ու վարկանիշի առումով, որը այս պահին հաջողությամբ հաղթահարվել է:

«Մեծ խնդիր ունենք սփյուռքի հետ աշխատելու։ Սփյուռքի մեր հայրենակիցներն այսօր կարիք ունեն բարևի, ուղղակի ուշադրության, սովորական, մարդկային վերաբերմունքի, և կարծում եմ՝ հիմնադրամի քաղած դասերից մեկը պետք է լինի՝ ինչպես վերաբերվել մարդկանց, ինչպես աշխատել մարդկանց հետ, և հարցը ընդհանրապես գումարը չէ, այլ համատեղ ներգրավվածությունը՝ հայրենիքի զարգացման ու շենացման գործին»,- ասաց Հայկակ Արշամյանը։

Գործունեության 27 տարում շուրջ 370 միլիոն դրամ է հիմնադրամը ներդրել Հայաստանն ու Արցախը զարգացնելու գործում։ Նախագահ Սարգսյանն արձանագրում է՝ չնայած հիմնադրամի շուրջ ծավալված դրամատիկ իրադարձություններին, անցած տարի նվիրատուների թիվն ավելացել է 20%-ով։ Ավելի դինամիկ, ճկուն և հզոր, փոխվել մտքով և հոգեբանությամբ, բայց ամենակարևորը՝ գործելակերպով՝ Արմեն Սարգսյանի ուղերձն այսպիսին է․ «Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան, Արցախ, սփյուռք և հայություն նպատակակետերով։ Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող կառույցները չպետք է գործեն որպես գանձապետական գրասենյակներ։ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է՝ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ»։

««Հայաստան» հիմնադրամի աշխատանքների արդյունքը տեսնել կարելի է՝ ընդամենն անցնելով Հայաստանն Արցախին կապող ճանապարհներով՝ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ»,-ասում է վարչապետ Փաշինյանը։ Սրա հետ մեկտեղ, նա առաջարկեց նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Բացասական ի՞նչ ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագներ հայկական ներուժի, իմիջի վրա։ Ինչպե՞ս է կողքից ընկալվում այն, որ մի ամբողջ ժողովուրդ դրամահավաքով 15 կամ 25 միլիոն դոլար է հավաքում, հարց է բարձրացնում վարչապետը․ «Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս է դա երևում կողքից, դրսից՝ ուրիշների համար։ Ուրիշների համար հարց է ծագում, սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 միլիոն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ․․․ Ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունը ամբողջ աշխարհում նվազեցնեն։ Գալիս է պահ, որ մենք ինքներս երբեմն այդ պրոցեսին ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են հակառակորդները»։

Ապա վարչապետը շարունակում է՝ ժամանակն է այս հարցերը ուղիղ, առանց սեթևեթանքի  օրակարգում դնել և քննարկել։ Որպես ապագայի ծրագիր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է համահայկական բյուջեի գաղափարը, ինչի իրագործմանը պետք է ծառայի համահայկական հիմնադրամը․ «Հայաստան համահայկական հիմնադրամի բյուջեն պետք է երկարաժամկետ կտրվածքով համեմատելի լինի Հայաստանի պետական բյուջեի հետ, որպեսզի մեր պետական և ազգային ամբիցիաները կարողանանք սպասարկել։ Որովհետև մենք ունենք երազանքներ, ցանկություններ, բայց չունենք դրանք իրագործելու գործիք։ Հարցը ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, հարցը շատ ավելի մեծ և շոշափելի է, անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է ամբողջ Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին»։

Վարչապետն ասաց, որ ուսումնասիրելով հիմնադրամի նվիրատուների ցանկը կարելի է նկատել որ մեկ անձը կարող է նվիրաբերել ողջ գումարի մեծ մասը։ Նիկոլ Փաշինյանը ապագայի մյուս խնդիրը համարում է հիմնադրամի բարեկամների շրջանակն ապագայում ընդլայնելը։

Հավելենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում առաջիկայում անխուսափելի կլինեն փոփոխությունները, այդ թվում՝ կառուցվածքային։ Սակայն կա ըմբռնում՝ պահպանել հեռուստամարաթոնի ֆորմատը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Աանանյան